Փաշինյանի սկանդայալին հայտարարությունը Ռուսաստանի հայ իրավաբանների հետ հանդիպմանը․ձայնագրություն․Armvoice
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆArmvoice տելեգրամյան ալիքը սկանդալային ձայնագրություն է հրապարակել վերջերս Մոսկվա այցի ընթացքում հայ իրավաբանների հետ ունեցած՝ Փաշինյանի հանդիպումից։
Այդ ձայնագրությունում Փաշինյանը ասել է․
«...որովհետեւ պետք է ուղիղ ասել, որ ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք այնքան, որքանով, որ դրա գոյությունը հանընկնում էր Ռուսաստանի շահերի հետ: Երբ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ, եւ, երբ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարենք, պարզվեց, որ մենք կա՛մ չենք կարող, կա՛մ չենք ուզում վճարել, կա՛մ չունենք վճարելու որեւէ բան, որովհետեւ մենք սնանկ ենք: Գուցե այնքան էլ պատեհ չէ երկրի ղեկավարի շուրթերից նման բան լսել, բայց ես կարծում եմ, որ մենք այն վիճակում ենք, որ պետք է այս բաները ասենք իրար: Կոմունիկացիաների բացումը իմ խորին համոզմամբ, եթե մեզ հաջողվի, այո, Ադրբեջանին ճանապարհ տալով դեպի Նախիջեւան, մեր մեծագույն հաջողությունն է: Պատկերացրեք՝ մենք երկաթուղի ունենանք Ռուսաստանի եւ Իրանի հետ: Մենք ընկերություններին խնդրում ենք՝ եկեք ներդրում արեք, բայց լոլիկ աճեցնելով հզոր տնտեսություն ստեղծում, պետք է արդյունաբերություն լինի, մետալուրգիա լինի, ՏՏ լինի: Մենք մինչեւ չլուծենք այս համակարգային խնդիրները, չենք ունենա վճարամիջոց, եւ այսօր միջազգային տոնավաճառում մենք պետք է կա՛մ ինչ-որ բան տանք, կա՛մ պետք է ունենանք վճարամիջոց մեր ցանկալի ձեռքբերման համար վճարելու»,- ասված է ձայնագրությունում։