ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Ոստիկանության աշխատողի օր , Բուլղարիա՝ Առաջին սահմանադրության օր, Դանիա՝ Մարգարետ թագուհու ծննդյան օր, ԱՄՆ-ի Մեն և Մասսաչուսետս նահանգներ՝ Հայրենասերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1844 – ծնվել է ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսը,որը զբաղվել և օժանդակել է Հայկական հարցին։

1958 - վախճանվել է երգահան Վաղարշակ Սրվանձտյանը։

- ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը։

1990- ԱՄՆ-ում «բժիշկ մահ» Ջեք Գևորգյանը կատարել է իր առաջին էվթանազիան։

1994 –Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական բանակը անընդհատ և համառ հարձակումների շնորհիվ գրավել է Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր։ Ադրբեջանական բանակի կորուստները կազմել են 2000 զիվոր /600 սպանված/ հայկական բանակին են անցել ադրբեջանական բանակի 28 միավոր զրահատեխնիկա, այդ թվում 8 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա և 15 զրահամեքենա։

1993-վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2001- ընդունվում է «Ոստիկանության մասին» օրենքը։

2003-Սահմանադրական դատարանը որոշ վերապահումներով մերժել է նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի 2003 թվականի մարտի 5-ին անց կացված նախագահի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին դիմումը: 

2004- Մատենադարի մոտ տեղի է ունեցել հայաստանյան ընդդիմության հերթական հանրահավաքը՝ առաջինը ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ցուցարարներին դաժան բռնությունները ցրելուց հետո:

2006-հայազգի փաստաբաններ Մարկ Գերագոսը, Բրայան Կաբատեկը եւ Վարդգես Եղիայանը  հայց են ներկայացրել ընդդեմ «Դոյչե բանկ» և «Դրեզդներ բանկ» գերմանական դրամատների պահանջելով վերադարձնել Ցեղասպանության զոհ դարձած հայերին պատկանող գումարները: 

2008-եթերազրկվել է Գյումիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:  

-Նախագահ Սերժ Սարգսյանը Արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել  նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

2012- Մաշտոցի պուրակում  կրպակները ապամոնտաժելու դեմ  ակտիվիստներին, որոնց շարքերում նաև կանայք են եղել, ոստիկանները  հրելով, ձեռքերն ոլորելով, գետնին ընկած քարշ տալով դուրս են  բերել  կրպակներից:

2012 - վախճանվել է քանդակների վարպետ Էդուարդ Տեր –Ղազարյանը;

2016 - Ազգային ժողովում 4+4+4 ձևաչափով բանակցություններն ավարտվել են առանց փոխհամաձայնության: Թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղհասարակությունը հայտարարել են, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի կայացել:

2018 - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի ուսանողները փակել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքի հարակից ճանապարհներն ու խաչմերուկները:

- առավոտվանից Շիրակի մարզպետարանի շենքը շրջափակման մեջ է հայտնվել:

- Երևանի Ֆրանսիայի հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարների հանրահավաք։ Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացել են  Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1705 - Անգլիայի թագուհի Աննան ասպետ է ձեռնադրել գիտնական  Իսահակ Նյուտոնին ։

1797 - թագադրվել է ռուսական ցար Պավել 1-ինը։

1828 - մահացել է իսպանացի նկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1862 - ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսցիները գրավել են Նոր Օռլեանը։

1871 - Բեռլինը դարձել է Գերմանիայի մայրաքաղաք։

1889 - ծնվել է անգլիացի և ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Չարլի Չապլինը։

1906 - ավարտվել է ստորջրյա մալուխի կառուցումը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

1917 - Ֆինլանդիայից Պետերբուրգի կայարան է ժամանել վտարանդի Վլադիմիր Լենինը։

1934 - ՍՍՀՄ-ի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն հատուկ որոշումով սահմանել է Խորհրդային Միության Հերոս պատվավոր կոչումը։

1940 - ծնվել է Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը։

1945 - խորհրդային Լ-3 ռազմանավի կողմից խորտակվել է գերմանական Գոյա տրանսպորտային նավը։ Արդյունքում ավելի քան 6 000 մարդ է զոհվել։

1992 - գահընկեց է արվել Աֆղանստանի նախագահ Մուհամմեդ Նաջիբուլլան։

2007 - ԱՄՆ-ի Վիրգինյան պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողական ավանում կորեական ծագման 23 –ամյա չորրորդ կուրսի ուսանող Չո Սին Խին կրակ է բացել մարդաշատ վայրում, որի արդյունում 32 անձ զոհվել է, իսկ 40-ը ստացել են հրազենային վիրավորում։

2014 - Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ծովափին խորտակվել է Սևոլ լաստանավը, որի արդյունքում 304 մարդ է զոհվել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular