ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրաքյան զորքերն սկսել են Էլ Ֆալուջայի գրոհը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Իրաքի ահաբեկչության հակազդման հատուկ զորամասերը մայիսի 30-ի առավոտյան մտել են Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության գտնվող Էլ Ֆալուջայի հարավային շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ Արաբիա» հեյուստաալիքին հայտնել Է Անբարի արեւմտյան նահանգում կառավարական զորքերի հրամանատարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից բռնազավթված քաղաքի ազատագրման գործողությունն անցկացվում Է ռազմաճակատի երեք հատվածում:
Անցած շաբաթ զորքերին հաջողվել Էր հսկողություն հաստատել Էլ Ֆալուջայի արվարձանների տարածքի 80 տոկոսի նկատմամբ եւ ոչնչացնել 100-ից ավելի ահաբեկիչների: Զինվորականներն ու աշխարհազորայինները կարողացել Էին գերությունից ազատել 507 ընտանիքների: Ներկայում, տարբեր աղբյուրների տեղեկատվության համաձայն, Էլ Ֆալուջայում կան 50 հազարից մինչեւ 90 հազար բնակիչներ: ԻՊ-ի հարագլուխները քաղաքի ծայրամասերում տեղակայել են դիպուկահարների, որոնք կրակ են բացում քաղաքից դուրս պրծնել փորձող փախստականների վրա:
ԻՊ-ի զինյալներն անտեսել են զենքը վայր դնելու իրաքյան հրամանատարության կոչերը եւ մայիսի 29-ին իրականացրել են վտանգավոր հակագրոհներ՝ ճեղքումների համար օգտագործելով ականապատված ավտոմեքենաներ: Մահապարտների գրոհների հետեւանքով հարավարեւելյան արվարձանի արգելադետքերի մոտ եւ Էլ Ամիրիայի շրջանում զոհվել են տասը զինվոր եւ յոթ աշխարահազորային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular