ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարևանների հետ վատ հարաբերությունների համար վճարում են և՛ Ռուսաստանը, և՛ հարևանները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

argumenti.ru-ն գրում է, որ հետխորհրդային մի շարք երկրների տնտեսություններն ավելի արագ են աճում, քան Ռուսաստանի տնտեսությունը, այդ թվում Ռուսաստանից աշխատանքային միգրանտների փոխանցումների հաշվին:

Ըստ ԱՄՀ-ի` Ուկրաինայի տնտեսությունը դեռ չի վերականգնվել 2014 թվականի իրադարձություններից, երբ Ռուսաստանի հետ արդեն լարված հարաբերությունները վերածվել էին դժոխայինի: Ուկրաինան կորցրել է ոչ միայն Ղրիմը, այլ նաև  տարեկան ՀՆԱ-ի 1%-ը: Իսկ ուկրաինական տնտեսության անկումը շարունակվում է:
2008 թվականից հետո Վրաստանը կիսով չափ կորցրել է իր ՀՆԱ-ն:

Վրաստանը ռուս խաղաղապահների հետ կարճաժամկետ պատերազմից հետո անընդհատ ավելացնում է իր ազգային պարտքը: Վրացական ապրանքների նկատմամբ պատժամիջոցները, միջազգային իրավիճակը և կորոնավիրուսը նույնպես ազդել են դրա վրա:

Բելառուսը ևս մոտ է նույն վիճակին: Նա ընկել է երկարատև քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Չնայած աշխարհաքաղաքական հաղթանակներին` Ռուսաստանում իրավիճակն ավելի լավ չէ:

Համաճարակից առաջ երեք տարվա ընթացքում Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը տարեկան կազմել է մոտ 2%, իսկ Ուկրաինայինը 3%, Ղազախստանում, Ղրղըզստանում և Մոլդովայում այն եղել է 4%, Վրաստանում և Ուզբեկստանում 5%, Թուրքմենստանում 6%, Հայաստանում և Տաջիկստանում 7%: Համաճարակից հետո թվերի հետ կապված իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Ըստ կանխատեսումների` մինչև 2023 թվականը Բելառուսի ՀՆԱ-ի աճը կկազմի 1%, Ռուսաստանը 3%, Հայաստանը, Ղրղզստանինը և Ղազախստանինը 4%, Տաջիկստանինը 7%: Նշված վերջին երկրներում աճը կապված է աշխատանքային միգրանտների տրանսֆերտների հետ, իսկ դրա թիվը տարեկան 11 միլիարդ է:
Այսպիսով, Ռուսաստանն այժմ վճարում է արևմտյան աշխարհի հետ առճակատման, պատժամիջոցների և Եվրասիական միության երկրների բարեկամության դիմաց, որոնց մի մասն իրենց հերթին աճ են արձանագրում Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular