ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բադասյանին նորից հրավիրել են հարցաքննության. այս անգամ քննիչները ժամանել են ԼՂՀ. գեներալներ են հարցաքննվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արցախցի գեներալ Վահան Բադասյանը նախօրեին կրկին հրավիրվել է հարցաքննության՝ բանակում չարաշահումների վերաբերյալ իր հաղորդման հիման վրա որոշակի բացատրություններ տալու:

«Քննչական կոմիտեի աշխատակիցները մի քանի օր Արցախում էին, քննչական գործողություններ էին իրականացնում, որից հետո ինձ հարցաքննության հրավիրեցին՝ որոշակի բացատրություններ տալու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահան Բադասյանը:

Մեր տեղեկություններով՝ դեպքի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել, սակայն իսկ արդեն գեներալներ են հարցաքննվել, որոնց մատնանշել էր Բադասյանը, տարբեր աշխատակիցներ, վկաներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահան Բադասյանը խոսել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կողմից չարաշահումների մասին: Նա մասնավորապես հայտարարել էր, որ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ Պաշտպանության նախարարության միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Բադասյանն իր հաղորդման մեջ բացի Մովսես Հակոբյանից այլ գեներալների անուններ էլ է տվել, ինչպես նաեւ անդրադարձել է սպառազինության ոլորտում առկա խնդիրներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular