ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են. Մովսես Հակոբյան․ «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են․ այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանական խմբակցություններին՝ ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքների ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հարցին՝ արդյո՞ք այս իշխանությունների օրոք ստեղծվելիք պատերազմը քննող հանձնաժողովն օբյեկտիվ կգործի՞, Մովսես Հակոբյանն ասաց.«Եթե նորմալ հանձնաժողով ստեղծվի, այո»:

Դիտարկմանը, որ եթե քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա այն ղեկավարելու է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, զրուցակիցն արձագանքեց. «Չեմ կարծում, որ Անդրանիկ Քոչարյանը կկարողանա ինչ-որ բան քննել»:

Իսկ թե բավարար համարու՞մ է զինվորականների արձագանքը իրենց հասցեին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող մեղադրանքներին, ԳՇ նախկին ղեկավարը կարծում է, որ նրանց պետք չէ արձագանքել. «Հիվանդներին պետք չէ արձագանքել, անգրագետ, հիվանդ մարդուն ի՞նչ արձագանքես, դա նույն բանն է, որ գնաս գժանոց ու դասախոսություն տաս»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular