ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼԱՐՎԱԾ Ու ՊԱՅԹՈւՆԱՎՏԱՆԳ իրավիճակ «Փոքր Մհեր» կրթահամալիրում. երեխաները պահանջում են տնօրենի հրաժարականը, ով իրենց անվանում է «հորթ», «դիշովկա» և այլն

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վաղ առավոտվանից արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիրում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում սաներն ասում էին. «Տնօրենը հայտնի հերոսի՝ Կապույտ Մորուքի չար մարդու կերպար է մեզ մոտ ընկալվում. անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն սաների, այլև սպաների նկատմամբ ու անհարկի դիտողական արտահայտություններ է անում բոլորիս հասցեին՝ մեզ «համարելով հորթեր, դիշովկաներ» և սպառնալիքներ է տալիս մեր հասցեին։

Ոչ մի անգամ նման տնօրեն չենք ունեցել։ Սպաներն էլ շատ հոգատար էին մեր նկատմամբ, սակայն նրա՝ այստեղ գալուց հետո ամբողջ կրթահամալիրում տիրում է անառողջ մթնոլորտ։ Հուսով ենք, որ վերադասը հետևություններ կանի ու այդ վայ-տնօրենին կհեռացնի զբաղեցրած պաշտոնից, ով 1 ամիս առաջ է նշանակվել, և երբեմնի բարի համբավ ունեցող կրթահամալիրում արշալույսները կխաղաղվեն։Եթե մեր խնդիրը չլուծվի, ավելի լավ է՝ բոլոր սաներով դուրս գանք կրթահամալիրից։ Մեզ պետք չի նման տիպի ուսում»։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular