ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քվե ես ուզում, որ ի՞նչ անես

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին մարզային այցելություն էր իրականացրել, այս անգամ Վայոց Ձորի մարզ ու կրկին թաքուն։ Հանդիպման ընթացքում նա մի ուշագրավ, բայց միևնույն ժամանակ մանիպուլացիոն հայտարարություն է արել։

Նա նշել է. «Մարդիկ ասում են՝ այ սրան չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա, այ էն ինչին չկարողացաք դատել առնվազն մինչև հիմա: Առաջիկայում ՀՀ-ում լինելու են ընտրություններ, ում որ մենք չենք կարողացել դատել, կարող եք ձեր քվեարկությամբ դատել: Համոզված եմ, որ հայ ժողովուրդն արդար կդատի »։

Եթե թարգմանենք փաշինյաներենից, ապա ստացվում է հետևյալը՝ ժողովուրդ ջան, մենք այնքան ապիկար ու ստախոս իշխանություն ենք, որ մի մասով սուտ ենք ասել, որ այս կամ այն մարդը թալանչի ու հանցագործ է, մյուս մասով էլ այնքան ապիկար ենք, որ իսկապես թալանչիներին ու հանցագործներին չկարողացանք դատել։ Այս դեպքում հարց է առաջանում՝ քվե ես ուզում, որ ի՞նչ անես։ Հաջորդ ընտրություններում նորից նույն թեման շահարկե՞ս։ Կամ, ի՞նչ է նշանակում քվեով թալանչի դատել։ Նույնիսկ ծիծաղելի չէ։ Բայց մեծ հաշվով, Նիկոլի ասածն ուրիշ է՝ նա հերթական անգամ ամեն ինչ դնում է ժողովրդի ուսերին, որ հետո ասի, թե բա ես ի՞նչ անեմ, դուք եք մեղավոր, ես ձեզ ասեցի։ Փաստն այն է, որ ժողովուրդը Նիկոլին անսահմանափակ իշխանություն տվել է, որը վերջինս անխնա օգտագործեց բացառապես երկիրը թշվառության հասցնելու համար։

Հաջորդը՝ Փաշինյանն ասում է.«Նոյեմբերից շատ բարդ էր իրավիճակը, բայց մեզ ասում էին՝ կառչած եք իշխանությունից: Ո՛չ, մենք պահում էինք ժողովրդին պատկանող իշխանությունը, իրավունք չունեինք իշխանությունը հանձնելու առաջին պատահածին... Հունիսի 20-ին իրականացնում ենք ընտրություններ մի նպատակով՝ ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ, դուք կորոշեք՝ հետո ում պատվիրակել»։

Թարգմանենք՝ ժողովուրդ ջան, բա մեզ պե՞տք է իշխանություն, ինչ անում ենք ձեզ համար ենք անում։ Միայն հասկանալի չէ, թե ժողովրդի իշխանությունը ինչու 3 տարի ոչ մի ուղղությամբ չծառայեց նույն այդ ժողովրդին։ Ինչո՞ւ մարդկանց վիճակը մի գրամ անգամ չբարելավվեց։ Երբ ընտրություն է, պետք է, ապա իշխանությունը ձերն է, ժողովուրդ ջան, երբ քվեները ստացան, ապա իրենցն է՝ պրեմիաներով, ձրի, պետության ու հարկատուների հաշվին ճոխ ապրելով։ Նիկոլ Փաշինյանի խոսքը այժմ գրոշի արժեք չունի, նա դա լավ է հասկանում, բայց դե չի կարող այլ կերպ՝ պետք է վերջին ճիգերը դնի, վերջին ստերն ու մանիպուլացիաներն օգտագործի։ Միգուցե ստացվի մի քանի տոկոս ավել փախցնել։

Կարեն Դանիելյան 

www.1or.am     

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular