ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է սկզբից գործել հետո՝ խոսել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Աժ-ում հայտարարել է, որ ռուսական կողմի հետ բանակցվում է Սյունիքում 102-րդ ռազմակայանի հենակետ տեղակայելու հարցը։ Արդեն իսկ մտահոգություններ են հնչում նման հենակետ ունենալու հետ կապված, քանի որ ռուսական կողմը կարծես թե չի ապահովում անվտանգություն և  ադրբեջանական կողմից հաճախ են կրակոցներ լինում։ Այս թեմայով 1or.am  կայքը  զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

—Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով ռուսական ռազմակայանի բացումը  կարող է ապահովել Սյունիքի անվտանգությունը։

— Այդ  կրակոցները  Արցախում են  հնչել, այն դեպքում, երբ  խաղաղապահ ուժերը տեղակայված չեն եղել  այդ հատվածում, այնուհետև երբ տեղակայվել են  ամեն ինչ  հանդարտվել է։ Սյունիքում նման միջադեպեր չեն եղել։ Բայց սա իրենից չի ենթադրում, որ նման միջադեպեր կարող է տեղի չունենան։ Պարզապես ուզում եմ ասել,  որ ռուսական ռազմաբազայի  մասին մտահոգություն հայտնողները պետք է այդ դեպքում իրենք  ձեռնամուխ լինեն Հայաստանի Հանրապետության  և ընդանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների  անվտանգության ապահովման գործին։  Այսինքն, մտահոգություն հայտնել անվտանգության  գործողությունների իրականացման դեմ, դա  չեմ կարող բնութագրել թե ինչ է։   

—Փաշինյանը նաև նշել է, որ «անջատում հանուն փրկության» սկզբունքը պետք է հետագա բանակցությունների առանցքը լինի։ Որքանո՞վ այն կարող է իրագործվել Ադրբեջանում առկա հռետորաբանության ֆոնին։

— Ընդհանրապես ես վստահ եմ, որ մեր բանակցային գործընթացները ձախողված են և դրա վառ ապացույցը այս պատերազմն էր։  Բայց որ խոսել առանց գործողությունների, կրկին դա  գնում է ձախողման։ Այնպես որ  շատ ավելի ճիշտ կլինի գործողություններ  իրականացնել դիվանագիտական ճակատում`  մեր դիրքերը ամրապնդել,  այնուհետև նոր արդեն խոսել  արված գործերի մասին։  Եվ ոչ թե խոսել, հետո նոր  մտածել անել, թե չանել դա։  

—Թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից  Հայաստանի  տարածքների վերաբերյալ հայտարարություններ են հնչում, բացի այդ նաև Բաքվում հակահայկական «պուրակ» է բացվել, որտեղ նաև զոհված հայ զինծառայողների հիշատակն է անարգվում։ Քաղաքակիրթ աշխարհն այսօր համարժե՞ք է արձագանքում այս իրադարձություններին։ 21-րդ դարում նման խայտառակ իրադարձություններ են տեղի ունենում, ինչո՞ւ։

— Քաղաքակիրթ աշխարհը, եթե մենք նկատի ունենք  անկախ լրագրողական համայնքը, ապա այո, անկախ լրագրողական համայնքը  արձագանքել է։ Բայց դա  մեզ համար շատ քիչ է  և ընդհանրապես մեզ համար դա  որպես այդպիսին գոհացուցիչ չէ։  Մենք պետք է ինքներս դրա մասին բարձրաձայնենք,  ինչու չէ նաև վարձակալենք  օտարերկրյա մեդիադաշտը  և մեդիադաշտերով դրա մասին խոսենք։ Պետք է մեր դիվանագիտական կորպուսը դրա վրա աշխատի  և մենք ստիպենք միջազգային հանրությանը, որ  նրանք խոսեն այդ մասին և դատապարտեն։ Եթե մենք չենք խոսում, չենք բարձրաձայնում, չենք դատապարտում  այդ,   ոչ մի միջազգային կառույց  Ադրբեջանի հետ չի գնա առճակատման  այն դեպքում, որ ինչ-որ կերպ  շահեր ունեն Ադրբեջանից՝ նավթային շահեր, ճանապարհային շահեր և այլն։ Այնպես որ, առաջին հերթին մենք պետք է  դրա մասին բարձրաձայնենք նոր  միայն սպասենք։ Ինչ վերաբերում է  տարածքային ամբողջականությանը,  այո, դա մարդու իրավունքների կոպիտ խախտում է և ընդհանրապես ազգային խտրականության  կոպտագույն դրսևորումներից մեկն է, որը կա և գոյություն ունի, եթե մենք տարածաշրջանում  խոսում ենք խաղաղության մասին,  ապա այս դեպքում  Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով քարոզում է Հայաստանի դեմ թշնամություն, հայատյացություն և այստեղ  նույնիսկ խոսք գնալ չի կարող խաղաղության մասին։  Այս  դեպքում գնդակը մեր խաղադաշտում է և մենք պետք է այդ գնդակը լավ  կառավարելով` կարողանանք  մի քանի գոլ  ուղարկել թշնամու դարպասին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular