ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես հույս ունեմ, որ իրենք այդ ծայրահեղ հիմարությունը չեն անի. Գեւորգ Գորգիսյանը՝ «Իմ քայլի» մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես հույս ունեմ, որ «Իմ քայլն» այնքան խելամտություն կունենա, որ Ընտրական օրենսգրքի փաթեթը չի բերի խորհրդարան. ըստ բոլոր հաշվարկների, Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-26-ին հրաժարական է տալու. դա կնշանակի ԸՕ-ի փոփոխություն, երբ  վարչապետն արդեն հրաժարական է տվել, ինչն աբսուրդ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Ես հույս ունեմ, որ իրենք չեն անի այդ ծայրահեղ հիմարությունը: Արդեն իսկ այն փոփոխությունը, որ արվել է, դրան պետք է ադապտացվել եւ դրանով կգնանք ընտրությունների: Կամ վարչապետը չի ուզում հրաժարական տալ, դրա համար են ուզում փոխել: Ինչ վերաբերում է իրենց տված խոստումներին, այդ թվում ընտրական օրենսգիրքը փոխելու մասով, իրենք ոչ մի խոստում չեն պահել: Ուղղակի ուզում են իրենց կերած գրանտներն արդարացնել: Դա որեւէ կապ չունի Հայաստանի շահի հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն օրերս ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որով վերացվում է ռեյտինգային ընտրակարգը եւ ընդունվում է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ չի ստորագրելու այդ օրենքը սակայն նաեւ չի դիմելու ՍԴ, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի իրավունքի ուժով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular