ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետը մտածել է Ղարաբաղում պարտության պատճառի նոր վարկած

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի սկսվել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականում արդեն քարոզչություն է իրականացնում` շրջելով հանրապետության մարզերով և ուշագրավ հայտարարություններ անելով Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ:

Սովորաբար, Փաշինյանի հանդիպումները մարզերի բնակիչների հետ այնքան էլ մարդաշատ չեն լինում: Կազմակերպիչները, որպես կանոն, տեղի դպրոցներից երեխաներ են բերում, որոնք վարչապետին սիրով դիմավորում են բուռն ծափողջյուններով: Ինչ վերաբերում է վարչապետի նախընտրական հայտարարություններին, ապա դրանք ավելի ու ավելի են սկսել դառնալ ռուսահաճո: Ընդ որում, երբեմն Մոսկվայի մասին հնարավորինս շատ լավ բաներ ասելու ցանկությունը այնքան մեծ է լինում, որ բառերի սխալ ընտրությունից ստացվում է ոչ ճիշտ հայտարարություն: Կարող ենք, իհարկե, ասել, որ սրա մեջ մեղավորություն չկա. հայտնի է, որ երբ Փաշինյանը խոսում է առանց թղթի կտորի, նա իրականում խոսում է առանց մտածելու: Հատկապես, երբ երեխաների խանդավառ աչքերն են ուղղված նրան: 

Վայոց Ձորում իր վերջին այցի ժամանակ նա  խոսել է պատերազմի անխուսափելիության մասին:

«Նույնիսկ եթե մենք փորձեինք զիջումների գնով հասնել խաղաղ կարգավորման, միևնույն է, պատերազմ կլիներ. միջնորդների և տարածաշրջանի հակասություններն այնքան են խորացել, որ կարգավորում չէր լինի, նույնիսկ եթե Հայաստանը համաձայնվեր այն լուծմանը, որը չի համապատասխանում իր շահերին, բայց որին համաձայն են մյուս խաղացողները: Այս հակասությունների համատեքստում պատերազմը անխուսափելիորեն կսկսվեր», - համոզված ասել է նա:

Հայաստանում նման հայտարարությունները դիտարկվում են հիմնականում արտահերթ ընտրությունների քարոզարշավի համատեքստում: Վարկանիշի անկման և դավաճանության մեղադրանքի ֆոնին, ըստ ամենայնի, վարչապետը պատրաստ է դիմել ցանկացած փաստարկի մարդկանց բարկությունն իրենից շեղելու համար: Սկզբում մեղավոր էին նշանակվել նախկին իշխանությունները, որոնք «թալանել են բանակը»: Ապա  մեղավորներ նշանակվեցին հրամանատարները, որոնք իբր որոշումներ են կայացրել` շրջանցելով վարչապետին: Բայց, հավանաբար, այս ամենը չի բավարարել Փաշինյանի քաղտեխնոլոգներին, և ծնվել է պատերազմում կրած պարտության աշխարհաքաղաքական տարբերակը. միջնորդների, այսինքն ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հակասությունները և ստատուս քվոն պահպանելու Մոսկվայի չկամությունը: Պարտության այս վարկածն է հատկապես ընդունելի իշխանական և հարիշխանական «սորոսական» թևի համար, որը ամուր նստած է Արևմուտքի դրամաշնորհային ասեղի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular