ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսում­նասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ:

Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝

·    M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ,

·    C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,

·    J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։

Ուսումնասիրվել են ոլորտում առկա իրավական կարգավորումները, ապրանքային շուկաների կառուցվածքը, գնահատվել է դրանց կենտրոնացվածության աստիճանը:  Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությանը, սպառողների վարքագիծը, որի շրջանակում նաև իրականացվել է սոցիոլոգիական հարցում:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular