ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ում կորոնավիրուսի երկու «տեղական» շտամներ են ձևավորվում. «Ռոսպոտրեբնադզոր»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամներ են ձևավորվում, որոնք նման չեն այլ երկրներում նկարագրվող տարբերակներին: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին տեղեկացրել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ՌԴ Գիտությունների ակադեմիայում կայացած ժողովի ժամանակ:

«Նկատում ենք սիբիրյան տարբերակի ձևավորումը, ինչպես նաև նկատում ենք հյուսիսարևմտյան տարբերակի ձևավորում»,- հայտնել է Պոպովան: Վերջինիս խոսքով` այդ շտամների նկարագրությունը կհրապարակվի, երբ նյութերը պատրաստ լինեն:

Անցյալ տարվա նոյեմբերին Պոպովան հայտնել էր, որ Սիբիրի դաշնային շրջանում հայտնաբերվել է SARS-CoV-2 վիրուսի մասնակի մուտացիա, որը կորոնավիրուսային մուտացիա է առաջացնում: Այն ժամանակ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը նշել էր, որ հայտնաբերված փոփոխությունները չեն ազդում համաճարակաբանական իրավիճակի վրա և վիրուսն ավելի վտանգավոր չեն դարձնում:

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,7 մլն մարդ, մահացել` ավելի քան 105 հազարը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular