ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է դարձել, թե որ ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարակսի «Անետ» մյուզիքլը կբացի Կաննի կինոփառատոնը: Այդ մասին հաղորդել է Deadline-ը:

Լեոս Կարակսի յուրաքանչյուր ֆիլմ իրադարձություն է: Եվ այս կինոնկարը կատարում է իր բոլոր խոստումները. «Անետը» նվեր է, որի հետ հույս են կապել կինոյի, երաժշտության եւ մշակույթի սիրահարները»,-ասել է Կաննի կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկյուրը:

Կինոնկարում, որը դարձել է Կարակսի առաջին անգլալեզու նախագիծը, դերերը կատարել են Մարիոն Կոտիյարը եւ Ադամ Դրայվերը:

Կինոնկարում գործողությունները տեղի են ունենում արդի Լոս Անջելեսում: Գլխավոր հերոսներն են՝ սթենդափեր Հենրին (Դրայվեր) եւ նրա կինը՝ երգչուհի Էննը (Կոտիյար): Նրանք ապրում են իդեալական գլամուրային կյանքով, բայց դստեր՝ Անետի ծնվելը, որն օժտված է արտասովոր շնորհքով, փոխում է նրանց կյանքը:

Ամերիկյան հայտնի "Sparks" ռոք-փոփ խումբը ոչ միայն գրել է կինոնկարի սաունդթրեքը, այլեւ մասնակցել սցենարի ստեղծմանը: Պրեմիերան կայացել է հուլիսի 6-ին կայացած փառատոնում. միաժամանակ կինոնկարը վարձույթ կմտնի ֆրանսիական կինոթատրոններում:

Լեոս Կարակսի նախորդ՝ «Սուրբ շարժիչներ» կորպորացիա» ֆիլմը 2012 թվականին նույնպես ներկայացվել է Կաննում: Ռեժիսորի մյուս աշխատանքների թվում են «Տղան հանդիպում է աղջկա», «Նոր կամրջի սիրահարները», «Պոլա իքս» ֆիլմերը: Կաննի կինոփառատոնը պետք է անցկացվի հուլիսի 6-ից մինչեւ 17-ը: Ժյուրին եւ մրցութային ծրագիրը կհայտարարեն ավելի ուշ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular