ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը  Իրանին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 23-ն էր, որ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր էջում տեղեկություն հրապարակեց օդանավի Իրանում հայտնվելու մասին։ Նույն օրը Հայաստանի քաղաքացիական ավիացիան, իսկ հաջորդ օրը ինքնաթիռը վարձակալած «Ֆլայ Արմենիա» ավիաընկերությունը հաղորդագրություն տարածեցին` պարզաբանելով, որ օդանավի վրա ընթանում էին տեխնիկական աշխատանքներ և դրանք շարունակելու նպատակով օդանավը պետք է տեղափոխվեր Ուկրաինայի «Հոստոմել» օդանավակայան։

Փետրվարի 20-ին, սակայն, օդանավն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։ 

Այս  մասին 1or.am կայքը հարցում է ուղարկել ԱՄՆ դեսպանատուն`  պարզելու համար,  թե  ինչ տեղեկատվություն ունեն «Boeing 737-300»-ի մասին։ 
 
Հարցմանն ի պատասխան ԱՄՆ դեսպանատնից 1or.am-ին տեղեկացրել են,  որ  իրենք  կապի մեջ են Հայաստանի գործընկերների հետ։

«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան և դեռևս գտնվում է այդ երկրում։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ: 

Տեղյակ ենք, որ կառավարությունը հետաքննություն է սկսել և քայլեր է ձեռնարկում ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։ Մենք վերահաստատում ենք, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։ 

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular