ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար ակնհայտ է, որ Ապրիլի 24-ը փողբաշխոցիի է վերածվում, նպատակը դա է, ոչ թե համերգը, «Ռեքվիեմը», նկարների շոուն. Հայկ Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես սիրում եմ օբյեկտիվ լինել, իսկ դա նշանակում է, որ ամեն ինչի վրա չեմ չարախնդում։ Եթե կան նոր մարդիկ, ովքեր ունեն կրեատիվ, խելացի գաղափարներ, ովքեր նոր բան են ուզում ցույց տալ օրվա խորհրդին հարիր՝ ես դա համարում եմ նորմալ բան, անկախ նրանից, թե այնտեղ ինչ վերաբերմունք է եղել իմ հանդեպ, անկախ նրանից, որ մարդիկ այնտեղ իրենց տեղում չեն։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերտում տեղադրվող բեմահարթակին։

Նա ընդգծեց, որ չէր ցանկանա տրամադրվել վատին, և կուզեր, որ դա փող դուրս գրելու հերթական օպերացիան չլիներ ու նախ հաշվետու լինեին, թե ինչ են ծախսում ու ինչի համար։ Դիտարկմանը, թե նախատեսվում է ծախսել 70 մլն դրամ՝ նա արձագանքեց, որ դա խայտառակություն է, այն, ինչ անում են, կարելի է փողեր բաշխելու հերթական օպերացիան անվանել։

«Չի կարելի թույլ տալ, որ Ծիծեռնակաբերդի վրա նորից փողերի ատկատներ լինեն։ Իմ հորդորն է Արայիկ Հարությունյանին՝ Ծիծեռնակաբերդի վրա շարունակաբար ատկատներով չզբաղվել։ Սա այն թիվը չէ, որ կարելի է Ապրիլի 24-ին գումարներ վատնել՝ անձնական օգտագործման ընկերական շրջապատներին և ընկերների փող բաշխելու համար։ Նախ՝ ես կուզեի, որ Արայիկ Հարությունյանը պատասխաներ, թե ուր է անհետացել 820 հազար դոլարը, որ տնտեսվել էր Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից և անհետացել էր հաշվից, երբ ես Հարվարդի համալսարանում էի։ Հիմա էլ փողերը աջ ու ձախ բաշխում են, ինչը դուրս գրոցի է կոչվում, դա արվում է հիմար և անբովանդակ միջոցառումների վրա։ Հետպատերազմյան Հայաստանում այդ գումարը կարելի է շատ կարևոր նպատակների վրա օգտագործել, մինչդեռ Ապրիլի 24-ը վերածվում է ընդամենը միջոցի, որպեսզի նախընտրական փուլում բաշխումներ իրականացվեն։ Այս օրերին վատնել այդքան գումար՝ անհասկանալի է, գիտեք, որքան հարց կարելի է լուծել այդ գումարով՝ չվերածելով Ապրիլի 24-ը նախընտրական փողբաշխոցիի։ Ինձ համար ակնհայտ է, որ նպատակը դա է, ոչ թե համերգը, «Ռեքվիեմը», նկարների շոուն, բեմը և այլն։ Դա հին ոճ է, որ եղել է նաև 2018- ից առաջ։ Սա լավագույն ցուցիչն է, որ նույն ուժերը նույնկերպ փող են դուրս գրում Ծիծեռնակաբերդի վրա»։

Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե այդ օրը Նիկոլ Փաշինյանը մտադիր է վստահության երթ կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ՝ նա ասաց, որ եթե դա ստույգ ինֆորմացիա է, ապա Փաշինյանն ու իր թիմը իրավունք չունեն նման բան անելու։ «Միայն խարդախ այն գործարքները և գումարների անհետացումը, որ իր թիմը կոծկում է, խոսքը 2018 թ-ին անհետացած գումարների մասին է, բավական է, որպեսզի իրենք որևէ բառ, որևէ առնչություն անգամ չունենան Ցեղասպանության թանգարանի հետ։ Էլ չեմ խոսում այն խայտառակ հայտարարության մասին, որ Արայիկ Հարությունյանն արեց մայիսին, խոսքը թանգարանից անհետացած թանկարժեք իրերի մասին է։ Սակայն նման կորուստներ պարզապես չկային, մարդը ուզեց պարզապես սլաքներն ուղղել իմ դեմ, ես էլ ստիպված հայտարարեցի, որ ժամանակին եղել են իրական կորուստներ՝ ինձանից առաջվա տնօրենի օրոք, ես հաղորդում եմ ներկայացրել, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել և այդ գործով անցել են ներկայիս ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը և պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Դրանից հետո իրենցից ծպտուն դուրս չի եկել։ Ես Արայիկ Հարությունյանին ասել եմ՝ տղա ջան, արի Աժ-ում հերքի, որ այլանդակություն ես դուրս տվել կամ քո գործընկերներին տար դատախազություն՝ կրկնակի հարցաքննության։ Մարդն եկավ վարկաբեկեց ինձ ու Ծիծեռնակաբերդն ու թռավ։ Հիմա անգամ պատգամավորներն են իրեն գրել, որ խոսքիդ տեր եղիր՝ ցույց տուր, թե ինչ է կորել։ Մինչդեռ, երկրորդ հաշվառումն է արդեն վերջանում ու ոչ մի կորուստ չկա։ Միակ կորուստը եղել է 2007 թ-ի իմ հարուցած գործով, որ ես ստիպված էի անել, որովհետև կմնար իմ վրա՝ որպես կորուստ, ես հարուցեցի և պարզվեց, որ գործի շրջանակներում թանգարանի ասպիրանտներ Արարատ Միրզոյանը և Վլադիմիր Վարդանյանն են հարցաքննվել 6-րդ վարչության կողմից» Այժմ ես ուշի ուշով հետևելու եմ, թե ինչ են մոգոնելու հերթական անգամ իրենց չնաշխարհիկ նշանակված Հարություն Մարությանով, որի հիմնական առաքելությունը գումարների կորուստը կոծկելն է։ Ես շուտով նոր փաստեր եմ հրապարակելու, այն գումարների վերաբերյալ, որ գողացել են 2018-ին։ Ինչ վերաբերում է, ինստիտուտի տնօրենին, հիմա նա նոր անուն ունի ինձ համար, ոչ թե Հարություն Մարության, այլ Քավություն Մաքրության, որովհետև այդ գումարները նաև փողերի լվացման մեթոդով էին հավաքագրվել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular