ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան կանգնած է փլուզման շեմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ին Լևոն Տեր-Պետրոսյանն է իրեն ասել,   որ հողերը պետք է հանձնվի։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արկադի Վարդանյանի հետ։

Այն հարցին, թե արդյոք ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում էր արդարացնել իրեն, քաղաքագետը պատասխանել է, որ վարչապետի հայտարարությունները չի ցանկանում մեկնաբանել․ «Ես այդ մարդու հայտարարությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետև ինքը  կարող է հիմա մի բան ասել, իսկ հինգ րոպե հետո` դրա հակառակը։ Եվ ինձ բոլորովին չի էլ հետաքրքրում, թե նա ինչ է ասում։ Ինձ այսօր ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է տեղի ունենում միջազգային ասպարեզում և հատկապես Ուկրաինայի շուրջ։ Որովհետև մեզ համար դա  շատ կարևոր է,  քանի որ որքան շուտ փլուզվի պուտինյան Ռուսաստանը, մենք այնքան շուտ դուրդ կգանք ռուս-թուրքական այս թակարդից։ Փաշինյանը, իր ուսոցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը   այդ մարդկանցից ոչ մեկը ինձ չի հետաքրրում»։

 Անդրադառնալով Լավրովի վերջին հայտարարությանը, որտեղ նա գուշացրել էր Թուրքիային չսրել Ուկրաինայի  ռազմական գործողությունները Արկադի Վարդանյանը  ասել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի  բոլոր գործողությունները տանում են նրան, որ ի վերջո մի օր այդ երկրները փլուզվելու են․ «Ռուսաստանն էլ Թուրքիայի նման ինձ հիշեցնում են  նույն բանկայի մեջ գտնված առնետներին, որոնք  պատրաստ են նաև իրար հոշոտել, որովհետև երկուսն էլ բռնատիրական երկրներ են  և իրենց գործողությունները վաղ թե ուշ հանգեցնելու են  իրենց ռեժիմների փլուզմանը։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հարաբերություններին,  ապա ես կասեմ, որ ցանկացած դեպքում կհաջողվի արդյոք Ռուսաստանին  ներխուժել Ուկրաինայի տարածք և ռազմական հաղթանակ տանել, թե պարտություն կկրի, միևնույնն է  հետևանքը լինելու է պուտինյան Ռուսաստանի վերջը։ Այստեղ Թուրքիան իհարկե ունի որոշակի դերակատարություն,  բայց ոչ այնքան կարևոր և ոչ այնքան ազդեցիկ, ոչ այնքան որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Թուրքիան իր հերթական խաղերն է խաղում` փորձելով սրանից, նրանից ինչ-որ բան պոկել, ինչը լավ արդյունքի չի բերելու, որովհետև Թուրքիան կանգնած է փլուզման շեմին և Թուրքիայի համար մեկ խնդիրը  եղել է և մնում է քրդերի հետ պայքարը  և ես չեմ կասկածում, որ այսօրվա էրդողանական Թուրքիայի վերջը քրդերն են տալու։ Եվ դա շատ շուտով կեղի կունենա»։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին քաղաքագետը ասել է․ «Ես կարծում եմ, որ համանախագահները առաջին հերթին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  շարունակում են առաջնորդվել մարդասիրական գաղափարներով  և այն ինչ նախատեսում են իրենք, դա ձեռնտու է Հայաստանին և Արցախին։ Չնայած ես կարծում եմ, որ ամեն դեպքում վերջնական լուծումը հայ ժողովուրդն է տալու և մեր հարցերը թշնամի պետությունների հետ առաջինը մենք ենք լուծելու և դա լինելու է մեր  թելադրանքով, որովհետև ճշմարտությունը մեր ձեռքերում է, քանի որ բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատաված են վերին ատյանների կողմից ի օգուտ մեզ են, սակայն հիմա  այդ թղթերը խաղարկող չկա, իսկ եթե մենք ունենանք ժողովրդավարական իշխանություն և  այդ իշխանությունները զբաղվեն այդ փաստաթղթերով ես համոզված եմ, որ  միջազգային բոլոր օրենքների շրջանակներում մենք կլուծենք մեր հարցերը և  ես դրանում որևէ կասկած չունեմ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular