ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհնա՞ր է հաղթել Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը երեկ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը հեռացնելու գլխավոր օրակարգով: Իհարկե ՀՅԴ-ն դեռ չի հայտարարել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու, բայց մամուլը գրում է, որ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կա կոնսենսուս դաշինքով մասնակցելու հարցում: Քոչարյանը իր վերջին հարցազրույցում ևս չհերքեց, որ 2-3 կուսակցությունների դաշինքով է մասնակցելու ընտրություններին: Ճիշտ է՝ չասեց, թե որ ուժերի հետ է լինելու համախմբումը, սակայն պարզ է դառնում, որ դրանցից մեկն, ըստ երևույթին, Դաշնակցությունը կլինի: Մյուս երկու ուժերի մասով դեռ հստակություն չկա, սակայն առաջիկա օրերը հստակություն կմցնեն քաղաքական դաշտում արտահերթ ընտրություններում կուսակցությունների մասնակցության վերաբերյալ:

Դեռևս անորոշ է մյուս կարևոր դերակատարի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության դիրքորոշումը: Ինչ խոսք, ՀՀԿ-ն ինչ-որ ձևաչափով կմասնակցի, քանի որ նման քաղաքական կապիտալ ունեցող կուսակցությունը չի կարող մի կողմ քաշվել ու դիտորդի դեր ստանձնել: Իշխանության դաշտում ամեն ինչ պարզ է՝ կա Նիկոլ Փաշինյան և իր մի քանի գրպանային ուժեր, որոնց մասնակցությունը մեկ նպատակի համար է՝ եթե ինչ-որ պահի նրանց ծառայությունները պետք լինեն Նիկոլին, ապա վերջինս օգտագործի դրանք:

Ավելի հետաքրքիր դիրքերից է հանդես գալիս Լուսավոր Հայաստանը: Էդմոն Մարուքյանն ավելի հեռուն է գնացել՝ նա կոչ է անում մի շարք ուժերի չմասնակցել ընտրություններին՝ խոստանալով այդ դեպքում իշխանությունից զրկել Նիկոլ Փաշինյանին: Ընտրություններում կարևոր դերակատարում են ունենալու նաև ԲՀԿ-ն և Արթուր Վանեցյանի ղեկավարած Հայրենիք կուսակցությունը:

Վերջին երկու քաղաքական ուժերը նույնպես ունեն բավական հետաքրքիր և հարուստ քաղաքական կապիտալ, ինչը նրանց քաղաքական գործընթացներում դարձնում է առանցքային խաղացող: Այդուհանդերձ, քաղաքական այս ներկապնակի պայմաններում նույնիսկ բոլոր կուսակցություններն ունեն ընդգծված մեկ ընդհանրություն, բոլոր նպատակը մեկն է հաղթել երկիրն այս ողբալի վիճակին հասցրած Նիկոլ Փաշինյանին: Անհնա՞ր է: Կարծում եմ, որ ոչ, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այժմ հակառեկորդ է սահմանել մի կողմից, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիների քանակն օր-օրի մեծանում է մյուս կողմից: Մարդիկ հասկանում են, որ Նիկոլի հետ ապագա չունի հայ ժողովուրդը, հետևաբար մնում է քաղաքական ուժերը իշխանությունների դեմ սինխրոն պայքար ծավալեն բոլոր հարթություններում, առավելապես տեղեկատվական-քարոզչական դաշտում: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ իր ստերով, կեղծիքներով ու մանիպուլացիաներով կմոլերեցնի հանրությանը: Իսկ դա պարզապես կլինի Հայաստանի պետականության վերջը:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular