ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահե Ղազարյանի որոշմամբ՝ ոստիկանապետեր են ազատվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նրա խոսքով` Ալեքսանդր Հակոբյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ, իսկ նոր ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Մամիկոնյանը

«Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը»,–ասաց Ջանոյանը:

Նրա խոսքով` պաշտոնից ազատվել է նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը, ում փոխարինել է Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Իսկ Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular