ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է մի մեծ գերեզմանատան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է մի մեծ գերեզմանատան։ Մի քանի անգամ մեծացած Եռաբլուրը դրա լուռ ապացույցն է։ Ու առհասարակ, Հայաստանում չկա գյուղ ու քաղաք, որտեղից արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհեր չեղան։ Երիտասարդ զինվորների շիրիմներն այսօր էլ ավելանում են ու թվում է՝ այս մղձավանջին ավարտ չկա։

Բայց դա չի խանգարում դրա թիվ մեկ պատասխանատուին ու մեղավորին պատեհ ու անպատեհ առիթներով ֆոտոսեսիաներ կազմակերպել տղաների շիրիմների մոտ, դերասանական վարպետությամբ չոքել, զոհվածի մոր, կնոջ կամ քրոջ ձեռքը համբուրել, սրտաճմլիկ տեքստեր ասել։ Վիճակագիրները կարող են հաշվել՝ Նիկոլն այս վեց ամիսների ընթացքում գերեզմանների մոտ երևակայի ավելի շատ նկարվեց, քան իր վարչապետության երեք տարիների ընթացքում։

«Շտուրմով»  Եռաբլուր ներխուժած մարդն այս դերասանությունը մեկ նպատակի համար է անում՝ ուղղակի պարզագույն PR-ի, ուրիշ ոչնչի։ Արհեստականությունն ուղղակի զռռում է, և ուզում ես հարցնես՝ բա քեզ հետ հանդիպումներից դուրս եկող զոհված, անհետ կորածների ծնողներն ինչո՞ւ են այնպիսի բաներ պատմում, որ մարդու առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Հա, երևի այդ հանդիպումների ժամանակ տեսախցիկներ չեն աշխատում, հետևաբար էժանագին շոուների նպատակահարմարություն չկա։

Նիկոլի դժբախտություններից մեկն էլ այն է, որ հասարակության մի զգալի հատված արդեն հասկանում է, թե ինչ է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում։ Դա տեսնում և հասկանում է նաև ինքը, դրա համար օր-օրի դերասանական խաղն ավելի խիտ երանգներ է ստանում, ստերն ու մանիպուլյացիաներն ավելի մեծ են դառնում։

Ինչևէ։ Հայաստանում վերջին ամիսներին շատացել են նաև կոռոնավիրուսով վարակվածների թիվը։ Հազարավոր մարդիկ զոհվեցին այս վարակից, քանի որ երկրի ղեկավարն իր առողջապահության նախարարի հետ որոշել էին քաշած արաղով ու պինցետով բուժել Covid-ը։ Առաջին օրից մինչև հիմա կոռոնապայքարի հարցում բացակայեց պետությունը, վարչապետը, նախարարը։ Իսկ առհասարակ սահմանափակումների հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրների մասին խոսելն ավելորդ է։ Իբր շեն ժամանակ կարողանում էին տնտեսություն զարգացնել, որ ավեր ժամանակ կարողանային։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը դատարկ դագաղներով եկավ իշխանության ու կհեռանա իր հետևից թողելով տասնյակ հազարավոր դագաղներ։ Երանի, թե դրանք նույնպես դատարկ լինեին, սակայն, ավաղ, դա այդպես չէ։ Նա կշարունակի գերեզմանների մոտ իր ֆոտոսեսիաները մինչև ընտրություններ, քանի որ այլ բան, ըստ էության, ընդունակ էլ չի անելու։ Նրանը դերասանությունն է՝ էժանագին քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով։

Կարեն Դանիելյան 

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular