ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը ընդունակ չէ կանգնեցնել մեր երկրի դեպի անէություն գահավիժումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստում  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իշխանական ողջ խմբակցության ու կառավարության անդամների կողմից ծափահարությունների արժանացավ։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։ 

—Պարոն Քանանյան, ինչպես եք գնահատում ԱԺ-ում իշխանական պատգամաբորների նման պահվածքը։

— Ինչ կարելի է ասել խեղկատակ,  խստագույնս ապիկար, գործնականում նաև կանխամտածված դավաճան  ներկա վարչակարգը  հավերժ, մշտնջենական  ազգային անեծքի տակ է մնալու։ Նրանք, որ խուսափել են երկրային դատաստանից, թեպետև հույս ունեմ, որ  չեն խուսափի այդ թվում և ամենախիստ տարերային  կերպով իրականացվելիք դաշտային դատաստանից, որը պիտի նրանց մահ բերի։ Նրանք միևնույնն է այն աստիճան դավաճան, ստոր, խեղկատակ ոչնչություններն են, որ իրենց որևէ արարք պարզապես պետք է  ոչ թե նոխկանքով արձանագրվի, այլ պետք է պարզապես ասվի, որ  մեր ազգային  այն տականքն ու կեղտն է,  որը եթե մենք մեր ձեռքով չմաքրենք մոտակա  տարիներին, ապա թուրքի յաթաղանը  կմաքրի հաստատ։ 

— Փաշինյանը նաև խոսել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետ Սյունիքում տեղակայելու բանակցությունների մասին։ Ինչպե՞ս եք դա գնահատում։

— Գիտեք սա նույնիսկ անիմաստ է քննարկելը, որովհետև  հենց ՌԴ-ն, որը դաշնակցելով Թուրքիայի հետ, իրականացրել է արցախյան օպերացիան և մասնատել է Հայաստանը  իր և Թուրքիայի միջև` կրկնելով ուղիղ  100 տարի առաջ տեղի ունեցած անկախ Հայաստանի մասնատումը։ Կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը հստակ կերպով արգելել է , որ Սյունիքում առավել կարևոր և հատկապես  արևելյան սահմաններում  տեղաբաշխվեն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Ռուսաստանը առհասարակ կամենում է, որ Սյունիքում Հայաստանի  զինված ուժերը համարյա ներկա չլինեն և  այսպես ասած GPS-ով սահմանազատումը իրականացնում են Ռուսաստանն ու Ադրբեջանը  և հայկական կողմից ի դեմս ԶՈՒ-ի կամ ԱԱԾ-ի  կամ քաղաքացիական վարչակազմի  վարչական ներկայացուցիչների , արգելված էր  գտնել և ռուսական օկուպացիոն զորքերը  վերահսկում են Արցախի պատառիկը  և վերահսկելու են նաև Սյունիքը, վերահսկելու են առհասարակ ողջ Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես Արցախում  Ռուսաստանը զինաթափում է հայկական բանակի մնացորդները, որ տեղացիներից բաղկացած 5000- անոց մսացու օժանդակ  զորք պահի`  ինքնաձիգերով զինված  և մոտ նույն բանն էլ ՌԴ-ն անելու է Հայաստանի հետ։ Այսինքն, մենք ականատես չենք լինելու հայկական բանակի վերազինմանը և հակառակը հայկական բանակը դեգրատացնելու է,   որ նույն թեթև զինված մսացուների  քանակ լինի ռուսական բազայի  ամենավտանգավոր տեղերում, հատուկ և գիտակցված կերպով  «խուրդվելու» համար իրենց շահերից ելնելով։ Մինչը  մոտակա տարիներին Ռուսաստանն այնքան տկարանա, իսկ Թուրքիան այնքան հզորանա, որ ռուսական ներկայության վերջին  մնացորդները  թուրքական արդյունավետ քաղաքականության շնորհիվ կարտաքսվեն տարածաշրջանից։ 

—Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է. ինչպե՞ս եք գնահատում այդ այցը, արդյոք այն պայմանավորված է տարածաշրջանային նոր խնդիրներով:

—  Ես  երբեք, հատկապես նախկինում Արմեն Սարգսյանի ջատագովը չեմ եղել  և չեմ կարող այսօր ասել, որ նա  իմ և Հայաստանի համար   երազելի քաղաքական գործչի կերպար է, հաշվի առնելով նաև նրա անցյալը, բայց ամեն դեպքում ներքա  քաղաքական ներկապնակում Արմեն Սարգսյանը  խիստ շահեկանորեն է առանձնանում շատերից և ես կարծում եմ, որ անգամ շատ փոքր չափով նա կարող է  ոչ էական տեղերում մեղմացնել մեր գահավիժման ընթացքը, գոնե փորձում է։ Թերևս  ես տեղյակ չեմ  թե գործնականում, ըստ էության, ինչ են քննարկել, թեև ակնհայտ է,  որ բուն խոսակցությունը պետք է փակ մնա, բայց  կարծում եմ, որ նա մի կողմից փորձում է որոշակի կշիռ հաղորդել իր քաղաքական դիրքին և կարծում եմ, որ  կապիտուլյացիայից հետո վերջին ամիսներին նրա կատարած գործողությունները  ամեն դեպքում շատ ավելի են բխում  Հայաստանի շահերից, քան   կառավարության  դավաճանական և  Հայաստանակործան գործունեությունը։ Բայց բնականաբար  Արմեն Սարգսյանը, որպես անձ  որքան էլ գրագետ, հմուտ և կարևոր  արտաքին կապեր ունենա, միևնույնն է նա ընդունակ չէ  կանգնեցնել մեր երկրի դեպի անէություն գահավիժումը։ 

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular