ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 տարին մեկ 3-ամսյա ծառայության վերաբերյալ Նիկոլի հայտարարությունը նախընտրական կեղծ խոստում է, այն բանակը քանդելու գաղափար է․ Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես կարծում եմ, որ ոտքի վրա, առանց խորքային ուսումնասիրությունների արված անլուրջ հայտարարություն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը։

«Ժամկետային զինծառայության համակարգը ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք. կա գաղափար, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն, որպեսզի երիտասարդները մարտական նվազագույն հմտություններին տիրապետեն»,- հայտարարել էր Փաշինյանը:

Արտակ Զաքարյանը նշեց, որ որպեսզի մենք կարողանանք ընդհանրապես պաշտպանական համակարգը, բանակը, անվտանգային միջավայրը բարեփոխումների ենթարկել, նախ մենք պետք է սկսենք քաղաքական խնդիրներից, քաղաքական համակարգը բարեփոխելուց հետո միայն մենք կարող ենք լուրջ մասնագիտական հիմնավորված բարեփոխումներ անել։

«Առաջին հերթին պետք է ազատվել այս իշխանություններից, որոնք ձախողել են Հայաստանի Հանրապետության վերջին քսան տարիների բոլոր ձեռքբերումները՝ բոլոր ոլորտներում՝ պաշտապանության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, արդյունաբերության։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մենք երեք տարի արտաքին քաղաքականություն ընդհանրապես չենք ունեցել»,–ասաց նա։

Արտակ Զաքարյանն ընդունեց, որ այսօր փոխվել է իրավիճակը, և մենք պետք է կարողանանք մեր անվտանգությունը կառուցել այդ իրավիճակին համապատասխան։ «Ինչպիսի ծառայության տեսակներ կունենանք, դա կախված կլինի, թե ինչպիսի խնդիրներ պետք է կարողանա լուծել մեր Զինված ուժերը ինքնուրույն, այլ բան է՝ ՌԴ–ի հետ միասին, այլ բան է՝ ինքնուրույն։ Նիկոլը երբ նման օրինակ է բերում, դա պետք է լինի հիմնավորված՝ հաշվի առնելով մարդկային ռեսուրսները։ Սրանք ոտքի վրա հենց այնպես արված, անիմաստ սխալ և վտանգավոր հայտարարություններ են։ Նա մեկ նպատակ ունի՝ խաբել ժողովրդին, Նիկոլը խաբում է ժողովրդին, ինչպես խաբել է իր ամբողջ կյանքում և հատկապես վերջին երեք տարիներին։ Նիկոլի այս հայտարարությունը բացառապես պետք է նայել որպես նախընտրական դատարկ, սխալ և կեղծ խոստում։ Դա բանակը քանդելու գաղափար է, դա բանակ չունենալու գաղափար է»,–ասաց նա։

Արտակ Զաքարյանը նշեց, որ թեև իշխանությունը կբերի շվեյցարական մոդելի օրինակը, սակայն Շվեյցարիայում բոլորովին այլ բան է։ «Շվեյցարիայում ասացվածք կա, որ Շվեյցարիան բանակ չունի․ ամբողջ Շվեյցարիան է բանակ։ Նրանք ունեն մարդկային հսկայական զորահավաքային ռեսուրս, և մարդկային հսկայական ռեսուրսը անընդհատ շրջանառության մեջ դնելով՝ կարողանում են տարեկան 200 հազար մարդ անընդհատ Զինված ուժերի մեջ պահել։ Բացի դրանից, Շվեյցարիայի խնդիրները բոլորովին այլ են, իսկ Հայաստանի խնդիրները բոլորվին այլ է»,–ասաց նա։

Արտակ Զաքարյանը նշեց, որ որքան էլ ասենք, որ գնում ենք խաղաղության, դա մեզնից միայն կախված չէ, պատերազմը մեզ միշտ է պարտադրվել։ «Եթե մենք 1915 թվականին ունենայինք բանակ, պետություն, մեզ չէին ցեղասպանի, այսօր Նիկոլը ամեն ինչ անում է, որ մենք չունենանք պետություն, չունենանք բանակ, որպեսզի հաջորդ Ցեղասպանությունը ուղղակի կախված լինի հայ ժողովրդի գլխին»,–հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular