Ոսկու արժեքը շարունակում է աճել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր կերպով աճում է, ինչին նպաստում է ամերիկյան արժույթի արժեզրկումը, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Comex բորսայում աճել է 0.21 տոկոսով կամ 3.75 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.78.15 դոլար: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.26 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց կազմելով 25.907 դոլար:
Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ, որոնք Միացյալ Նահանգների հիմնական առեւտրային գործընկերներն են) երրորդ շաբաթն անընդմեջ ընկնում է, այժմ ցուցանիշը 91.25 կետ է՝ չնայած ամսվա սկզբին այն գերազանցել է 93 միավորը: Ավելի թույլ դոլարն աջակցում է ոսկու արժեքին, քանի որ այդ դեպքում մետաղն ավելի մատչելի է դառնում մեկ այլ արժույթով այն գնելու դեպքում: