ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխող կուսակցությունը չի որոշել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի իշխանական ճամբարը, ինչպես նաև ընդդիմությունը, դեռ որոնում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափեր: Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Արման Եղոյանը չի բացառել ընտրություններին մասնակցության համատեքստում որոշակի քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունը: Նա հավաստիացրել է, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը մտքում ունի մի քանի կուսակցություններ, որոնց հետ հնարավոր է ստեղծել ընտրական դաշինք: Բայց Փաշինյանի համախոհը չի հստակեցրել, թե ինչ ուժերի մասին է խոսքը:

Մինչդեռ ավելի վաղ «Իմ քայլից» խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ իշխանական ճամբարը հակված է մասնակցել խորհրդարանական ընտրություններին վարչապետ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Այս հիմքի վրա փորձագետները հայտարարել են, որ ներկայիս քաղաքական իշխանության վերնախավը ընտրողների աջակցության նկատելի նվազման ֆոնին համակիրների ձայները պահպանելու համար մտադիր է գնալ մի տեսակ ռեբրենդինգի՝ անվան փոփոխության: Դիտորդների կարծիքով ինչ էլ լինի  ընտրություններին կառավարության մասնակցության ձևաչափն այնքան էլ կարևոր չէ, քանի որ նրա ընտրազանգվածը համախմբված է բացառապես Նիկոլ Փաշինյան գործչի շուրջ, որը նրանց համար անվիճելի առաջնորդ է: Ընդդիմության ճամբարում միանգամայն այլ պատկեր է տիրում, որտեղ մասնակցության ձևաչափից են կախված ոչ միայն ամբողջ նախընտրական արշավի ընթացքը, այլ նաև ընտրությունների արդյունքները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular