ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները կարող են լրջորեն տուժել, եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը, հղում աելով Haberturk –ին, որը մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Չավուշօղլուին խոսքերը։

Մեկնաբանելով տեղեկությունները, որ Բայդենը կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Չավուշօղլուն պատասխանել է. «Հայտարարությունները, որոնք որևէ գործողություն չեն ենթադրում, օգուտ չեն տա, բայց կվնասեն հարաբերություններին: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է փչացնել հարաբերությունները, դա իրենց ընտրությունն է», – ասել է նա:

ԱՄՆ Սենատը հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիան C-400 ՀՕՊ համակարգեր է գնել։ Երկու երկրների քաղաքականությունը բաժանվեց նաև սիրիական հարցի շուրջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակին սերտ կապեր ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հունվարի 20-ից սկսած՝ նոր նախագահ Բայդենը դեռ ոչ մի անգամ չի զրուցել Էրդողանի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular