ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ԱԳՆ է կանչվել ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանում չորեքշաբթի ԱԳՆ է հրավիրվել ԱՄՆ դեսապանատան ղեկավարի տեղակալը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը:

«Այսօր ԱԳՆ է կանչվել ամերիկյան դեսպանության ղեկավարի տեղակալը», - հայտնել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ռուսասանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն այս շաբաթ կմեկնի ԱՄՆ, սակայն հետագա շաբաթների ընթացքում կվերադառնա Մոսկվա: Սալիվանը մտադիր է հանդիպել նոր վարչակազմի անդամների հետ, որոնց հետ հնարավորություն չի ունեցել խորհրդակցել:

Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն Սալիվանին առաջարկել էր մեկնել ԱՄՆ` խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular