ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն հաջորդ օրը բերելու է պարտություններ, նոր զիջումներ, ինչ սրանք իշխանության են, որևէ լավ բանի հույս ունենալ չենք կարող. Արման Սաղաթելյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր սադրանքի միջոցով Սյունիքի և սյունեցիների դեմ տրամադրություններ հրահրելով՝ լուծում են կոնկրետ հարց, քանի որ այս արշավի արդյունքում հույս ունեն, որ Սյունիքի և սյունեցիների հետ կվարվեն այնպես, ինչպես արեցին Արցախում: Սա շատ պարզունակ տեխնոլոգիա է, դիտավորությամբ արված սադրանք: Այս մասին կառավարական ամառանոցի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մտքին առ այն, որ եթե Ադրբեջանը Զանգեզուրով միջանցք ունենա, մենք էլ Նախիջևանով միջանցք կունենանք, Սաղաթելյանն ասաց՝ դա հերթական մանիպուլյատիվ հայտարարություն է.

«Սա կրկին փորձ է՝ մոլորության մեջ գցելու հանրության այն շրջանակներին, որոնք համառորեն շարունակում են մնալ տգետ և չեն պատկերացնում Հայաստանի քարտեզը: Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը բազմաշերտ է, կա տարաբնույթ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերի բախում, և այս ամենի մեջ գործընթաց, որը մեզ համար կործանարար է: Ամեն հաջորդ օրը մեզ պարտություններ է բերելու, ամեն հաջորդ օրը մեզ պարտադրելու են նոր զիջումներ, ինչ սրանք իշխանության են, որևէ լավ բանի հույս ունենալ մենք չենք կարող»,- ասաց Սաղաթելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular