ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր վերջապես տեսանք հայի իրական վերաբերմունքը ազգի դավաճաններին. Գևորգ Ստեփանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Այսօր վերջապես տեսանք հայի իրական վերաբերմունքը ազգի դավաճաններին։
Կապիտուլյանտը փորձում էր ավարտին հասցնել Հայաստանը թուրքին նվիրելու իր ծրագիրը, որը հանդիպեց սյունեցիների կոշտ դիմադրությանը։
Սեփական աչքով թուրքի ելումուտը տեսած սյունեցին այսօր Հայաստանի գահավիժումը կասեցնող առաջին քայլն արեց՝ ըստ արժանվույնս դիմավորելով թրքահպատակ վիժվածքին։
Հայաստանը փրկելու բանալին կարծես գտնվել է, դա համախմբումն է սյունեցու և սյունյաց արժանապատիվ համայնքապետերի կողքին։
Քինախնդիր վիժվածքը բնականաբար վարչական լծակներով փորձելու է ճնշել ըմբոստ համայնքապետերին և հայ ժողովրդի արձագանքը ցույց կտա՝ իրապես ուզու՞մ ենք փրկել հայրենիքը, թե.......
Հ.Գ. Սյունեցին այսօր ի լուր աշխարհի ցույց տվեց, որ «հայ» տեսակն անպարտելի է և հարատև։
Հպարտ եմ ձեզանով, տղե՛րք»։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular