ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիի քաղաքապետը Քննչական կոմիտեում է. փաստաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Երեւան քաղաքի Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանից։

Նա միայն հայտնեց՝ այս պահին սպասում են, որ իրենց ուղեկցեն քննիչի մոտ։


Հիշեցնենք, որ փաստաբան Պապոյանը հայտնել էր, որ Զաքարյանի հետ ինքնակամ ներկայացել են ոստիկանություն եւ գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Ոստիկանությունում իրենց ասել են, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված՝ որեւէ գործողություն չի կատարվում: Ավելի ուշ Պապոյանը եւս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:

Այնուհետեւ պարզվեց, որ Զաքարյանին տեղափոխում են Երեւան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular