ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-ամերիկյան հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան. Մեդվեդև

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին տարիներին ռուս-ամերիկյան հարաբերությունները վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Վերջին տարիներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փաստորեն տեղափոխվել են մրցակցությունից առճակատում, իրականում դրանք վերադարձել են սառը պատերազմի դարաշրջան», - նշվում է РИА Новости-ի համար Մեդվեդևի հոդվածում:

Ըստ նրա՝ պատժամիջոցներն ու հակամարտությունների դիմակայությունը, նրանց եսասիրական շահերի պաշտպանությունը «աշխարհը մխրճում են մշտական անկայունության մեջ»: 

Անվտանգության խորհրդի փոխնախագահը շեշտել է, որ Ռուսաստանն այսօր, ինչպես ԽՍՀՄ-ը նախկինում, մշտապես եղել է «հակառակորդի կողմից սպառնալիքների մակարդակի առումով Միացյալ Նահանգներին հասնողի վիճակում»: Նա հիշեցրել է 1962-ի Կարիբյան ճգնաժամի մասին, երբ ամերիկացիներին ուղղված պատասխանը դարձավ ԽՍՀՄ ռազմավարական հարձակողական զենքի տեղակայումը Կուբայում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular