ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Մեսրոպ Առաքելյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

Հիշեցնենք` Մեսրոպ Առաքելյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ 

Նա նախարար էր նշանակվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ին։

Այսօր Առաքելյանի ծննդյան օրն է. նա 36 տարեկան է դառնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular