ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգոր Զոհրապի հոբելյանին կներկայացվեն հեղինակին վերաբերող արխիվային բազմաթիվ նյութեր

ՄՇԱԿՈՒՅԹ

Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա ապրիլի 22-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:

Թանգարանի ֆոնդից կցուցադրվեն լուսանկարներ, նամակներ, Հայկական հարցի և բարեփոխումների վերաբերյալ հոդվածներ, «Այրին», «Ծանոթ դեմքեր և պատմվածքներ» նովելների և այլ ստեղծագործությունների ինքնագրեր և արխիվային նյութեր:

Ականավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Զոհրապն ընտրվում է թուրքական մեջլիսի պատգամավոր: Պառլամենտում նա իր ելույթներում պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների շահերը: Ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին, ջանքեր էր գործադրում խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Ինքն իր մասին ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը դաժանորեն սպանվել է 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular