ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Հիմա ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար:

Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո իր անելիքներին:

 «Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ իշխանության շուրջ գտնվող որոշ կերպարներ հնչեցնում են նման կարծիքներ: Ես ընդամենը կհիշեցնեմ, որ իմ պաշտոնավարման 10 տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները: Այն ժամանակ, երբ 1998-ին եղավ իշխանափոխություն, հրաժարական տալուց առաջին նախագահն ասաց, որ խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս: Ես վստահ եմ, որ ինքն անկեղծ այդպես էր մտածում, բայց եղավ ճիշտ հակառակը: Մենք ունեցանք ամենից խաղաղ 10 տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերն ունեցանք հակառակորդի կողմից շփման գծում: Հիմա ես գալիս եմ իշխանության առժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Նաեւ բարեկեցիկ կյանք: Այդ 10 տարիների ընթացքում եւս ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular