ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել, վստահ են՝ Մեղրիով Նախիջևանի կապն անխուսափելի է, կա պայմանավորվածություն, իսկ ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը չեն հայտնում․ Հ․ Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ադրբեջանը 40 էլեկտրաքարշ է պատվիրել Ղազախստանում։

Բագրատյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։ Ի՞նչու է վստահ։ Պարզ է կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։ Բա ի՞նչու ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։

Հիմա հասկանու՞մ եք ի՞նչու են ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։ Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular