ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՛ւ «AstraZeneca»-ի ե՛ւ «Спутник V»-ի նոր խմբաքանակների ներկրվելու են. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա առաջին դեղաչափն է և միանշանակ մենք կարիք ենք ունենալու նաև երկրորդ դեղաչափի, ուստի ե՛ւ «AstraZeneca»-ի ե՛ւ «Спутник V»-ի և այլ տարբերակների պատվաստանյութերի ներկրումներ ենք ունենալու։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով «AstraZeneca»-ի նոր խմբաքանակ ներկրելու մասին մեր ունեցած տեղեկություններին, ասաց առողջապանության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Անդրադառնալով հարցին, որ «AstraZeneca»-ն ժամկետի հետ կապված խնդիր ունի, արդյոք կհասցնենք սպառել ողջ խմբաքանակը՝ Ավանեսյանը նշեց. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի սպառենք խմբաքանակը։ Բայց պետք է հասկանալ, որ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն կարճ օգտագործման ժամկետ և երկրները հնարավորինս փորձում են համագործակցաբար ապահովել պատվաստանյութերի տեղափոխությունը, ամբողջ շղթայի անխափան աշխատանքը, որ մաքսիմալ արագ հասնի քաղաքացուն»։

Խոսելով պատվաստվածների ինքնազգացողության մասին՝ Ավանեսյանը նշեց. «Որևէ կողմնակի ազդեցություն, բացի թեթև ինչ որ կարմրություն կամ նման չնչին կողմնակի ազդեցություն։ Մեր բոլոր քաղաքացիները գտնվում են շատ լավ առողջական վիճակում, մեր մասնագետները հնթացս նաև կապը պաշտպանում են և փառք աստծո ամեն ինչ շատ լավ ընթանում է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular