ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը կայցելի Վրաստան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան, բայց ամսաթիվը դեռ պարզ չէ: Ինչպես տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը, այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը:

«Երբ 2018 թվականին Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան ժամանել էր Թուրքիա, այդ ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Թուրքիայում պետք է անցկացվի բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարության անդամները, ինչից հետո նախագահ Էրդողանը պետք է այցելեր Վրաստան, բայց սկսվեց համավարակը, և ամեն ինչ հետաձգվեց:

Այժմ մենք փորձում ենք պայմանավորվել ամսաթվի շուրջ և սպասում ենք Վրաստանի կառավարությանը և ժամանակացույցին»,-ասել է դեսպանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular