ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ներկայիս վարչակազմը Թուրքիայի դերը շատ ցածր է գնահատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության տարելիցի օրվան ընդառաջ Թուրքիայում անհանգստության ալիք կա՝ կապված այն հարցի հետ, որ ԱՄՆ նախագահը կարող է ճանաչել ցեղասպանությունը։ Թուրքիայից կոչեր կան՝ ուղղված ԱՄՆ-ին, որ «փաստերը չխեղաթյուրեն»։ Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով այս թեմայի մասին  հայտնել է, որ  Թուրքիայում խառնվել են իրար, ոչ միայն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այլ նաև վերջին ամիսներին Թուրքիայի ղեկավարությունը շատ խառնված վիճակում էր, որովհետև Ջո Բայդենը նախագահ ընտրվելուց հետո չի զանգահարել Էրդողանին․ «Թուրքիայի ամբողջ վերնախավը շունչը պահած սպասում է, թե ե՛րբ է զանգահարելու Բայդենը։ Եվ ոչ միայն սպասում է, այլ նաև անդրկուլիսյան տարբեր ինտրիգների միջոցով փորձում է դրդել Բայդենին, որ զանգահարի Էրդողանին։ Բայց նա չի զանգահարում։ Կարծես խոսակցություններ կային, որ պետք է այս օրերին զանգահարեր, բայց մինչև օրս դեռ դա տեղի չի ունեցել։  Այսինքն՝ դա ցույց է տալիս, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը Թուրքիայի դերը շատ ցածր է գնահատում։ Այսօր ամերիկյան արտաքին քաղաքականության կիզակետը դառնում է Հարավարևելյան Ասիան, Խաղաղ օվկիանոսի շրջանները, ինչը կապված է Չինաստանի հետ։ Դրա համար Թուրքիայի դերը՝ որպես մերձավորարևելյան երկրի, նվազել է հիմա։ Եվ հիմա իրենք կարող են իրենց թույլ տալ պատժել Թուրքիային։ Նախկինում միշտ զգուշանում էին, քանի որ Թուրքիայի դերը մեծ էր»։

 Անդրադառնալով այն հարցին, թե  ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը ի՞նչ կարող է տալ Հայաստանին ու հայ ժողովրդին թուրքագետը ասել է․ «Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր կլինի այն առումով, որ ԱՄՆ հեղինակությունն աշխարհում շատ մեծ է։ Եվ մի շարք երկրներ պատրաստվում են հետևել ԱՄՆ օրինակին։ Երկրորդ՝ կարևոր է այն առումով, որ Ցեղասպանության հետ կապված ժառանգների կողմից մի շարք դատական գործընթացներ կան Կալիֆոռնիայում, բայց դրանք սառեցված են, քանի որ ԱՄՆ-ն վերջնականապես չէր ճանաչել Ցեղասպանությունը։ Հիմա եթե նախագահը վերջնականապես ճանաչի, դա կնշանակի, որ հատուցման հետ կապված այդ գործերն ընթացք կստանան»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular