ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարբեր երկրներում հայտնի երաժիշտները Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգներ կկազմակերպեն

ՄՇԱԿՈՒՅԹ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դալիճում մարտի 20-ին տեղի կունենա “MY WAY” համերգ-ձեռնարկը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին:

Այն կայանալու է համաձայն «Ռուս-հայկական համագոծակցություն» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան) եւ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեի (գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդին) միջեւ վերջերս Մոսկվայում ստորագրված համագործակցության հուշագրի:

Դրանով նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցի միջոցառումների եւ «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի շրջանակում տարբեր երկրներում համերգ-ձեռնարկներ կազմակերպել:

Երեւանյան համերգ-ձեռնարկին մասնակցելու են ժամանակակից հռչակավոր դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, դիվանագետ եւ կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը (Մոսկվա), միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը (Մոսկվա) եւ Սոնա Արշակյանը (Մոսկվա), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոմիկ նվագախումբը, դիրիժորներ Կրիստոֆեր Վալլանդերը (Շվեդիա) եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

Շվեդ աշխարհահռչակ դաշնակահար Ռոբերտ Վելսը միջոցառումը կողջունի տեսաուղերձով:

Մարտի 20-ի երևանյան համերգ-ձեռնարկով դրա կազմակերպիչներն ու մասնակիցները զորակցություն են հայտնում ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների դատապարտման եւ կանխարգելման ուղղությամբ Հայաստանի Համրաապերության եւ հայ հասարակության ջանքերին:

«MY WAY» համերգ-ձեռնարկը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության եւ «Փյունիկ» հմնադրամի աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular