ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Հայաստանը բանան ոչ միայն ներկրում է, այլև արտահանում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանը ոչ միայն բանան է ներկրում, այլեւ այն արտահանում է: Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մերձարեւադարձային մրգեր է արտահանում, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում, կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում 19.5 տոննա բանան արտահանել է Ռուսաստան, իսկ 48 տոննա՝ Վրաստան: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 67,5 տոննա բանան, իսկ 2019-ին՝ 11 տոննա: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2019թ. Հայաստանից արտահանվել է 1018,2 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2020թ. այդ թիվը հասել է 1859,7 տոննայի:

Ի դեպ, նշված մրգերից Հայաստանը արտահանել է Ֆրանսիա, Ավստրիա, Բելառուս, Ուկրաինա, Իրան: Միայն Ռուսաստան Հայաստանը 1846 տոննա արմավ, անանաս, ավոկադո, մանգո ու գուավա է արտահանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular