ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին ու ապրում մեր կյանքում. Լիբանանի նախագահի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության նահատակները մնում են մեր խղճին ու ապրում մեր կյանքում, այսօր և մեր ապագայում: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց  Լիբանանի Հանրապետության Վսեմաշուք նախագահ զորավար Միշել Աունի ներկայացուցիչ, Նորին գերազանցություն նախարար Վարդինե Օհանյանը:

«Նրանք հայտարարում են, որ Աստված կոչվում է խաղաղության աստված, այլ ոչ թե անարդարության, գաղութատիրության և բռնության աստված: Նրանց հետ մենք մերժում ենք անձնատուր լինելը մահվան դատավճռին: Նրանք նահատակվեցին, բայց շարունակեցին խոսել հոգով: Եվ ահա նրանք, ավելի քան մեկ դար անց, վերանորոգում են երկրի երեսը: Հայ և լիբանանցի ժողովուրդների միջև մեկից ավելի ընդհանուր հայտարար կա՝ հատկապես տանջանքի, զոհաբերության ու տառապանքի մեջ: Դուք սրով եք սպանվել, մենք սպանվել ենք սովից ու շրջափակումից, իսկ հանցագործը մեկն է: Այս ճանապարհին միասնաբար մենք մերժում ենք, հանուն մարդկության, կեղծիքը, ավերումն ու ճշմարտության քողարկումը: Այսօ՛ր, այսօ՛ր, կոչ ենք անում լինել միասին, այս գործուն ճշմարտությունը, որի շնորհիվ մենք ազատագրվում ենք ամեն տեսակի վախից ու լինում առավել ուժեղ ամեն տեսակի ենթակայությունից»,-մանրամասնեց նա:

Վարդինե Օհանյանն ընդգծեց, որ լիբանանահայկական հարաբերություններն ամրապնդվել են հատկապես մարդկային մակարդակում, երբ անցյալ դարասկզբին՝ պատմության ցավալի ժամանակահատվածում, հարյուրհազարավոր հայեր, հայ ժողովրդի դեմ կազմակերպված ջարդերի թիրախ դառնալով, հաստատվեցին Լիբանանի հողերում:

«Այստեղից՝ այս պատմական վայրից ու այս պատմական պահից, եկեք այնպես անենք, որ աշխարհը զերծ մնա մեծամասնության ու փոքրամասնությունների գոյության մասին զգացումներից: Մենք բոլորս փոխկախված ենք ու եղբայրներ, որովհետև մենք միասին բախվում ենք ընդհանուր մարտահրավերների, և յուրաքանչյուրս իր ձևով է տուժում այդ հետևանքներից: Լիբանանի որդիներից՝ իր քրիստոնյաներով ու մահմեդականներով, հայազգի որդիներին՝ Հայաստանի Հանրապետությունում, Լիբանանում և աշխարհում, Լիբանանի Հանրապետության նախագահ Նորին գերազանցություն զորավար Միշել Աունը վերահաստատում է իր համերաշխությունն ու գնահատանքը հայ ժողովրդի՝ ամուր հավատքով խարսխված վկայությունը, որը շարունակվում է մարդկային քաղաքակրթությունում»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular