ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարուստ ագրոբիզնեսմեններից մեկի ընկերության հողային բանկը կրկնապատկվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ukranews.com-ը գրում է, որ մինչ Ուկրաինայի Անվտանգության Ծառայությունը հայտնաբերում է պետական ​​հողերի յուրացման սխեմաներ, «Պրոմեթևս» արտադրական ընկերությունը, որը հացահատիկի վաճառքի համանուն ընկերությունների խմբի մաս է կազմում, կրկնապատկել է իր հողային բանկը այն` հասցնելով 20 հազար հա-ի: Այդ մասին հայտարարել է ընկերությունը։

«Համաձայնագրի շրջանակներում գյուղատնտեսական գույք է ձեռք բերվել Նիկոլաևի շրջանում (Բաշտանսկի շրջան) գրեթե 10 հազար հեկտար չափով: Այսպիսով, ««Պրոմեթևս» արտադրական ընկերության հողային բանկը կրկնապատկվել է և հատել 20 հազար հեկտարի նշագիծը», - ասված է հայտարարությունում: 

Ընկերության գյուղատնտես Իլյա Տրոիցկին նշել է, որ նոր տնտեսությունը, բացի բերրի հողից, լավ վայրում է, քանի որ խոշոր չափի խմբավորված դաշտերը թույլ են տալիս օգտագործել խոշոր տեխնիկա: Ըստ նրա` դա հնարավորություն է տալիս օպտիմալացնել հողի մշակման և դաշտերի խնամքի ծախսերը, բացի այդ, հողերի մի մասը ոռոգվում է: Այս տարի հացահատիկի վաճառքի խումբը մտադիր է էլ ավելի ընդլայնել էլևատորային ցանցը և ավելացնել հողային բանկը: Նշվում է, որ ձեռք բերված հողերում արդեն սկսվել են ցանքսի նախապատրաստական ​​աշխատանքները: Խումբը զբաղվում է հացահատիկի և յուղատու սերմերի գնման, պահպանման, մաքրման, չորացման և նյութատեխնիկական ապահովման հարցերով: «Պրոմեթևս»-ի հացահատիկի պահեստավորման ընդհանուր հզորությունը գերազանցում է 1,2 միլիոն տոննան: Ընկերության խմբի հիմնադիրն ու խորհրդի ղեկավարը Հայաստանի քաղաքացի Ռաֆայել Գորոյանն է, որը բազմիցս է հայտնվել ամենահարուստ ուկրաինացիների Թոփ-100-ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինական լրատվական գործակալությունը, փորձագետները կանխատեսում են, որ Ուկրաինայում հողի շուկայի ներդրումից 10 տարի անց դրա արժեքը կարող է աճել մինչև հեկտարից 4-4,5 հազար դոլար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular