ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. 4 հայ ըմբիշ սկսում է պայքարը

ՍՊՈՐՏ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր պայքարի մեջ է մտնում 4 հայ ըմբիշ:
 
60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում կհանդիպի վրացի Իրակլի Ձիմիստարիշվիլիի հետ:
 
67 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Սլավիկ Գալստյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակչից, որտեղ ուժերը կչափի Ուկրաինայի ներկայացուցիչ Օլեքսեյ Մասիկի հետ:

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կսկսի 1/8 եզրափակչից՝ քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկելով Ալեն Ֆոդորի հետ:

82 կգ քաշային կարգում Հայաստանի կներկայացնի Կարապետ Չալյանը: Որակավորման փուլում Չալյանի մրցակիցը Միկո Տապանի Լիտվանենն է:

Երեկ պայքարը սկսած Վարուժան Գրիգորյանն ու Հրաչյա Պողոսյանը քիչ անց սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն, իսկ Ռուդիկ Մկրտչյանը երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular