ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանուն նրա, որ այն այլևս երբեք չկրկնվի». Իտալիայի նախկին փոխվարչապետ, Սենատի անդամ Մատեո Սալվինին ուղերձ է հղել Ցեղասպանության տարելիցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իտալիայի Սենատի անդամ, նախկին փոխվարչապետ, LEGA կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Սալվինին ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Իտալիայի Սենատի անդամի ուղերձը.

«Չմոռանալ երբեք։ Ողջույններ, ճանաչում, սեր ու մտերմություն իմ, «Լեգա» շարժման, ինչպես նաև ամբողջ իտալացի ժողովրդի կողմից հայ ազգին՝ ի դեմս նրանց, ովքեր անցել են տառապանքների միջով, և հանուն նրա, որ այն այլևս երբեք չկրկնվի։ Պատմության մեջ առաջին Ցեղասպանությունը, և ես օգտագործում եմ մի բառ, որը Թուրքիայում ազատազրկման պատճառ կարող է դառնալ, և որի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն կանայք, տղամարդիկ, մանուկներ և ծերեր ոչնչացվեցին երկրի երեսից։ Թող որ այն այլևս երբեք չկրկնվի։ Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կլինեմ հպարտ, արի և ազատ երկրում։ Ես հուսով եմ, որ մեր երեխաները Իտալիայի տարրականից մինչև միջնակարգ դպրոցներում հնարավորություն կունենան կարդալ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը», որը ապագայի և հիշողության գլուխգործոց է։ 

Գրկում եմ, սիրում եմ ձեզ։ Հուսով եմ՝ չափազանց սխալ չեմ արտասանի՝ «Կեցցե՛ Հայաստանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular