Անհրաժեշտ է ուժեղ, համախմբված լինել. Սարիկ Անդրեասյանը Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է ներկայացրել
ՄՇԱԿՈՒՅԹՌուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել:
«Մեր թիմն այս հոլովակը պատրաստել էր դեռևս մեկ տարի առաջ: Կարծում եմ՝ դժվար է գտնել ինչ-որ բան, որն առավել լավ կներկայացնի մեր հրաշալի ժողովրդին և հայրենիքը: Թող միշտ խաղաղություն լինի, և ամենավատ բաները թող անցյալում մնան: Անհրաժեշտ է նայել դեպի ներկան և ապագան՝ մեծ հարգանք տածելով հզոր նախնիների և անցյալի հանդեպ: Հավերժ փառք ցեղասպանության միլիոնավոր զոհերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմին կից գրել է կինոռեժիսորը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղ, համախմբված և կրթված լինել: «Մեր ապագան մեր ձեռքերում է»,-եզրափակել է Անդրեասյանը: