ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ռուսաստանի հսկողության տակ Հայաստանի տարածքով կմիանա Նախիջևանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com-ը գրում է, որ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ սկսվել է Ադրբեջանից Նախիջևան ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը: Այդ մասին հաղորդել է թուրքական «Yeni Safak» թերթը: Պարբերականին տված հարցազրույցում Կարաիսմայիլօղլուն տեղեկացրել է, որ ավելի վաղ ինքը Ադրբեջանի կառավարության փոխվարչապետի հետ քննարկել է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (Ադրբեջանի անկլավ Հայաստանի կողմից կտրված) միջև կապը ապահովելու համար նախատեսված շինարարական աշխատանքների հարցը: Թուրք նախարարի խոսքով` անհրաժեշտ է սկսել սկսել նաև Թուրքիայի Կարս քացաքից դեպի Նախիջևանի սահմանին գտնվող Դիլուջու անցակետ երկաթգիծի կառուցումը: Կարաիսմայիլօղլուն նաև նշել է, որ անհրաժեշտ է արդիականացնել Նախիջևանի երկաթուղին և սկսել Ադրբեջանից Նախիջևան ուղիղ երկաթուղու կառուցում, և «նման կերպ երկաթուղային ուղիղ կապ ապահովել Թուրքիայի և Ադրբեջանի միջև շրջանցելով Վրաստանը»:

Հարկ է նշել, որ թուրք նախարարը ինչ-որ բան շփոթում է: Ադրբեջանը և Թուրքիան չեն կարող նման «ուղիղ» հաղորդակցություն ունենալ, քանի որ այդ տրանսպորտային զարկերակը պետք է անպայման հատի Հայաստանի տարածքը, որի երկաթուղին փոխանցված է ռուսական «Ռուսական երկաթուղիներ» պետական ​​ընկերությունը: Այդ երթուղուվ երթևեկության անվտանգությունը կապահովվի նաև Ռուսաստանի սահմանապահ և հատուկ ծառայությունների կողմից:

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության, նախատեսվում է ապահովել տրանսպորտային կապեր Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի հարավային տարածաշրջանի` Սյունիքի մարզի տարածքով:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular