ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սունդուկյանի թատրոնի 100-ամյակի 1000 դրամանոց մետաղադրամը

ՄՇԱԿՈՒՅԹ

Numizmatik.ru-ն գրում է, որ 1921 թվականի օգոստոսին Երևանում հիմնադրվել է երկրում առաջին պետական ​​թատրոնը, մեկ տարի անց նրա բեմում ցուցադրվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի առաջին ներկայացումը: Թատրոնը դարձել է Հայաստանում թատերական արվեստի կենտրոնը: Նրա շեքսպիրյան բեմադրությունները ժողովրադականություն են ունեցալ ամբողջ Խորհրդային Միությունում: Չնայած հարյուրամյա պատմությանը` թատրոնը համատեղելով հինն ու նորը շարունակում է մնալ ժամանակակից և առաջադեմ:

Մետաղարամի երեսային կողմում ոճավորված պատկերներ են Սունդուկյանի «Պեպո» պիեսից, ինչպես նաև դրամատուրգի հուշատախտակն է, տեսանելի են թատերական դիմակներ և վարագույր: Մետաղադրամի հակառակ կողմում թատրոնի խորհրդանիշն է, շենքի մանրամասն նկարը, և զարդանախշեր են:

1000 դրամ արժողությամբ այդ մետաղադրամը հատվել է ի պատիվ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակի: Մետաղը` արծաթ 925, քաշը` 33,6 գ., տրամագիծը` 40 մմ, եզրը` ծալքավոր, արտադրված քանակը` 500 հատ: Մետաղադրամը հատվել է Լիտվայի Հանրապետության Բանկում, դիզայներն է Վարդան Վարդանյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular