ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետը ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի հետ սահմանների բացման մասին իշխանությունների հայտարարությունների, սպասվող արտահերթ ընտրությունների և ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ կապված 1or.am կայքը զրուցել է Գերմանիայում բնակվող մեր հայրենակցուհու` Աննա Մակիչյան  հետ։

-  Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը:

— Սահմանի բացումը միայն այն ժամանակ պետք է լինի, երբ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը և մեր պետությունների հարաբերությունները հավասարը հավասարի պես լինեն։ Նախ առաջինը Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին, և պարզ է արդեն թե ում դեմ։ Այս 44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ դա ոչ մի հեռանկար չունի։ 

- Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման մասին ,կարծես թե անընդմեջ խոսում են միայն իշխանական թիմի ներկայացուցիչները։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է՝ այդ թեման բարձրաձայնվում է ժողովրդին այդ մտքին քիչ-քիչ ադապտացնելու համար:

— Իշխանության սեփական քայլերի արդյունքում ստեղծված խայտառակությունները իշխանությունը շպրտում է այս և այն կողմ։ Վարչապետը և իր կուսակցությունը ուզում են մնալ իշխանության, իմ կարծիքով միայն իրենց կաշին փրկելու համար, որովհետև նրանք կանգնելու են հայոց դատարանի առաջ։ Այդ իշխանությունը իրականացնում է թուրքական ծրագիրը և բերում են անհեթեթ թեզեր, որոնցից է նաև ադապտացումը թուրք ժողովրդի հետ, որոնք վկայում են նաև, որ  այսօր թուրքերը ուրիշ են, և մենք այս պատերազմի ժամանակ տեսանք, թե ոնց են ուրիշ և տեսանք նրանց մոտեցումները Հայաստանի և հայ ազգի նկատմամբ։

- Ի՞նչ ազդեցություն կունենա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում։

— Եթե մեր տնտեսությունը, որի մոտ 50-60 տոկոսը գյուղատնտեսությունն է, իհարկե, գյուղացին չի կարողանա վաճառել իր միրգն ու բանջարեղենը, որովհետև Թուրքիայից կբերվեն էժան միրգ և բանջարեղեն։ Պատկերը ավելի պարզ է երևում, երբ տեսնում ես Վրաստանի և Աջարիայի տնտեսության վիճակը, որի 80 տոկոսը արդեն Թուրքիայի ձեռքում է, այսինքն  ամբողջ ներդումներով և ամեն ինչով այդ երկու երկրները գրեթե կառավարվում են Թուրքիայի կողմից։ Իսկ եթե սահմանները բացվեն Թուրքիան կանի նաև ներդրումներ, և մի քանի տարի հետո Հայաստանն էլ տնտեսություն չի ունենա։ Այսինքն նա կուլ կտա ողջ Անդրկովկասը։

- Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ վստահ են՝ դեռ վայելում են հասարակության վստահությունը և կարող են հավաքել բավարար ձայներ։
Եթե այնպես ստացվի, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գործող իշխանություններն օգտագործեն վարչական ռեսուրս՝ իրենց դիրքը պահելու համար, ի՞նչ քայլերի եք դիմելու դուք՝ դրսում գտնվող հայերդ։

— Ես վստահ եմ, որ այս իշխանությունը կօգտագործի վարչական ռեսուրս և չեմ էլ կասկածում։ Ինչ վերաբերում է դրսում գտնվող հայերիս, ապա հույսով եմ, որ ոմանց աչքերը արդեն բացվել է և Հայաստանի վարչապետը ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի երկրի ղեկավարը և նա կարող է միայն լավ ստել և չի դադարում ստելուց։ Ինչպես ասում էր հաղթելու ենք, որը բերեց կապիտուլյացիայի և մեր պետականության հեղինակազրկման և առանց որևէ իրավասության  ստորագրեց։ Նա չի կարողանում անգամ գերիների հետ կապված խնդիրները լուծել, իսկ նոյեմբերի 10-ից սկսած մեծ ինտուզիազմով նվիրում էր մեր հողերը  այսպես կոչված բանավոր պայմանավորվածությամբ։ Ոչ կոմպիտենդ է, չունի ոչ մի մասնագիտական բազա մեր երկիրը կառավարելու համար։ Դրսի հայերը պետք է բոլորը մասնակցեն ընտրություններին և կոնկրետ հայոց պետականության կողմն եմ և վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին, ով բառից բուն իմաստով պետական այր է։ Ես չեմ ուզում անձնավորել որևէ մեկին և ինձ համար կարևորը իմ Հայաստանն է, իմ հայ ազգն է։ Իմ կուռքը, իմ ամեն ինչը իմ Հայաստանն ու իմ հայ ազգն է։ Աստված պահապան։

Սոնա Գիշյան

 www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular