ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է երկիր ղեկավարի, իսկ մի օրենքի չի՞ կարող ծանոթանալ. Դանիել Իոաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց հետո։

ArmDaily.am—ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ այսօր կամ վաղը փոփոխությունները կհրապարկվեն։

Դիատրկմանը, թե նախագահը հրաժարվել էր ստորագրել օրենքը՝ պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքում նպատակահարմար չէ փոփոխություններ կատարել, ընտրություններից առնվազն 1 տարի առաջ՝ Իոաննիսյանն ասաց, որ այդ հարցին որևէ մեկն ավելի լավ չի պատասխանել, քան Վենետիկի հանձնաժողովը։ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, եթե տեսել եք, ապա այնտեղ գրված է, որ ամբողջությամբ հասկանալի ընդունելի է և վաղուց քննարկված թեմա է և ինչ-որ նորամուծություն չէ։ Ըստ էության այս առումով Վենետիկի հանձնաժողովն է հերքել Արմեն Սարգսյանին»։

Նա նշեց, որ ենթադրաբար ընտրական օրենսգրքի փաթեթի մնացած մասն էլ կհասցնի ուժի մեջ մտնել ընտրություններից 1-1.5 ամիս առաջ։ «Ես հույս ունեմ, որ այդ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նախքան ընտրությունների պաշտոնական նշանակումը՝ 1-1.5 ամիս առաջ, մայիսի 5-10-ը։ ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա հանձնաժողովը իր կարծիքն արդեն ամեն ինչի վերաբերյալ տվել է և դա երբևէ ՀՀ ընտրական ռեֆորմի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված ամենալավ կարծիքն է»։

Նա ընդգծեց, որ այդ մասով կարգավորումները բավական շատ են, ընտրագրավ, անցողիկ շեմ, ընտրողների ցուցակներ, քարոզարշավի ֆինանսավորման կարգ, եթերաժամանակի քանակ, քարոզարշավի տևողություն։

Հարցին, թե արդյո՞ք ընտրություններից 1.5 ամիս առաջ ընտրապայքարի խաղի կանոնների փոփոխությունը խնդրահարույց չի՞ լինի, կուսակցությունները կհասցնեն ծանոթանալ և ընտելանալ պայմաններին՝ նա պատասխանեց. «Դե եթե չեն կարող մի օրենքի ծանոթանալ և հասկանալ ՝ ուր են գնում ընտրությունների։ Ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է երկիր ղեկավարել, իսկ մի օրենքի չի՞ կարող ծանոթանալ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular