ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ, իսկ Կարիբյան ճգնաժամն է՞լ եք դուք լուծել. Համբարյանը՝ Հովհաննես Աղազարյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ զարմանա, եթե անթերի տգետ Հովիկն, օրինակ`Կարիբյան ճգնաժամի լուծումը ևս կապի իրենց իշխանության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ ՀԱմբարյանը:

«Սպասելի էր...Հովիկ, ի՞սկ Կարիբյան ճգնաժամն էլ եք դուք լուծել

Նիկոլին սպասարկող երեսփոխան Հովիկն, ով միշտ աչքի է ընկնում իր անկրկնելի տգիտությամբ և անզուգական պրիմիտիվությամբ, ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն որակելը կապում է "մեր իշխանության վարքագծի հետ"...Սպասելի էր...

Չեմ զարմանա, եթե անթերի տգետ Հովիկն, օրինակ`Կարիբյան ճգնաժամի լուծումը ևս կապի իրենց իշխանության հետ...

Հիշեցնեմ, որ անցյալ տարի ԱԺ խլնքագետ փոխխոսնակ Լենան ևս իրենց իշխանության հետ էր կապում ցեղասպանության միջազգայնացման գործընթացը և որոշ հաջողություններն այդ բնագավառում... Իսկ հիմա իշխանություններն ուրիշի գործերը քայլիստներին վերագրելու "պատվաբեր" գործը վստահել է Հովիկին...»,- գրել է Համբարյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular