ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեմ է բարձրացել Պարույր Սևակի միասնության և հույսի «Եռաձայն պատարագ» պոեմը

ՄՇԱԿՈՒՅԹ

«Եռաձայն պատարագ»՝ Պարույր Սևակն այսպես է անվանել լավատեսության, վերածննդի ու հույսի իպոեմը, որը գրել է «Անլռելի զանգակատնից» 7 տարի հետո, 20 օրում ու նոր էջ բացել հայ գրականության մեջ:

Ստեղծագործությունը բեմականացված առաջին անգամ հնչել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի հիշատակման միջոցառմանը՝ համեմված կոմիտասյան մեղեդիներով և հոգևոր երաժշտությամբ, որն ապահովել են «Սաղմոսերգու» արական երգչախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբն ու Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը:

Օպերային թատրոնի բեմին ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը 3 ժամ գրեթե նույնությամբ կարդացել է «Եռաձայն պատարագ» պոեմն ու ոգեկոչել 1,5 մլն սրբադասված նահատակների հիշատակը, մեջքն ուղղելու կոչ հղել Սևակի լեզվով:

Նախագծի հեղինակը Կարեն Արիստակեսյանն է, իսկ նրա մտահղացումը բեմ է բարձրացել «Լույս» հիմնադրամի շնորհիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular